Մեկնաբանություն - Ինչո՞ւ է կարևոր Իրանի արտգործնախարարի այցը Հայաստան
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն այսօր առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանային և կովկասյան զարգացումները։
Այս այցի ընթացքում քննարկվել են 3+3 մեխանիզմը, որի շրջանակում վերջին հանդիպումը տեղի ունեցավ Թեհրանում, և նոր թափ հաղորդվեց այս ոլորտին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, որն առավել քան երբևէ մոտեցել է ստորագրման փուլին։
Այն դեպքում, երբ Ռուսաստանն ու Արևմուտքը ցանկանում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվի իրենց հսկողության ներքո, որպեսզի նրանք կարողանան ուղղակիորեն վերահսկել դրա բոլոր ասպեկտները, Իրանի արտգործնախարարի ներկայությունը Երևանում և այս ոլորտում քննարկումը կարող է դրան առանձնահատուկ նշանակություն տալ։
Հայաստանի վարչապետն անուղղակիորեն Ադրբեջանից կրած պարտության պատճառը համարել է ռուսներին՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Երևանին չաջակցելու և Հայաստանին միայնակ թողնելու համար։ Պատերազմ,որը տևեց ընդամենը 24 ժամ, և Ադրբեջանը հեշտությամբ հաղթեց։
Հենց այստեղից էլ կարելի է հասկանալ Ամիր Աբդոլլահյանի Երևան կատարած այցի կարևորությունը։
Իրանը փորձում է Ռուսաստանից Հայաստանի հեռնալու, և Թուրքիայի հետ Ադրբեջանի միավորվելու ու վերջիններիս Իսրայելին մերձենալու ֆոնին իր համար տեղ գտնել և Հայաստանին հասկացնել ,որ միայնակ չէ և չպետք է Ռուսաստանից հեռանալու պատճառով Արևմուտքն ընտրել և նրանց բերել տարածաշրջան։ Հայաստանը պետք է միայն վստահի Իրանի հետ հարաբերություններին, իմանա դրա արժեքը և հույսը դնի դրա վրա։
Հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը Իրանի և Հայաստանի փոխադարձ կարիքն է։Այն դեպքում,երբ Հայաստանը Ադրբեջանի, Ռուսաստանի ու Թուրքիայի հարևանությամբ իրեն միայնակ է տեսնում և զգում է,որ հարևան երկրներից մեկին պետք է ունենա իր կողքին, Իրանը ևս ձգտում է ակտիվ ներկայություն ունենալ Կովկասյան տարածաշրջանում։
Կովկասյան տարածաշրջանում տիրող բարդ հարաբերություններում հատկապես, որ արևմտյան երկրները, մասնավորապես Ֆրանսիան և ԱՄՆ-ն ոտք են դրել այս տարածաշջրան, հավասարակշռություն հաստատելը՝ Իրանի հիմնական նպատակներից է Կովկասում։
Պարզից էլ պարզ է, որ Ռուսաստանից Հայաստանի տնտեսական, անվտանգության և քաղաքական տարբեր կախվածության պատճառով Իրանը չի կարող մտածել Հայաստանի համար Ռուսաստանի դատարկ տեղը լրացնելու մասին, բայց կարող է ուժեղացնել հայկական կողմի մոտ այն զգացումը, որ չհիասթափվի իր հարևաններից, և իր կողքին կարող է պատկերացնել Իրանի նման մեծ ու հզոր երկրի։
Մինչ Իրան-Ադրբեջան հարաբերությունները բարելավվում են, և երկու կողմերն էլ որոշել են կարգավորել իրենց տարաձայնությունները, Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման ապահովումը,բխում է Իրանի շահերից և կարող է ամրապնդել նրա միջազգային դիրքը, հատկապես տարածաշրջանային հարաբերություններում: Դա վերջին տարիներին եղել է Իրանի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից մեկը։
Աղբյուր՝ Դիփլոմասին Իրանի («Իրանական դիվանագիտություն») վերլուծական կայք