Առաջիկայում կգործարկվի Իրանի և Ադրբեջանի միջև երկրորդ տարանցիկ ուղին
Դեկտեմբեր 28, 2023 06:43 Asia/Tehran
Առաջիկայում կգործարկվի Իրանի և Ադրբեջանի միջև երկրորդ տարանցիկ ուղին:
ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարն ասել է. «Առաջիկայում Աստարա քաղաքում շահագործման կհանձնվի Իրանի և Ադրբեջանի միջև երկրորդ տարանցիկ ճանապարհը»։
Մեհրդադ Բազարփաշը հավելել է. «Իրանի և Ադրբեջանի միջև փոխադրումների աճը 2023 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 40 տոկոսով, իսկ տարանցման ծավալը՝ ավելի քան 57 տոկոսով, ինչը պայմանավորվածությունների ու փոխգործակցության արդյունքն է, և նույն արդյունքը մենք տեսնում ենք նաև հարևան այլ երկրներում»։