Թեհրանի ժողովրդի փառահեղ հրաժեշտը՝ նահատակ գեներալ Մուսավիին
Թեհրանի «Իմամ Հոսեյնի» անվան հրապարակում հոծ թվով բազմության ներկայությամբ տեղի է ունեցել նահատակ գեներալ Սեյյեդ Ռազի Մուսավիի հուղարկավորության արարողությունը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման խորհրդական՝ գեներալ Սեյյեդ Ռազի Մուսավին, ով ակտիվ գործունեություն է ծավալել Սիրիայում Դիմադրության առանցքին աջակցելու ոլորտում, նահատակվել է երկուշաբթի դեկտեմբերի 25-ին Դամասկոսի Զեյնաբիա շրջանում Սիոնիստական ռեժիմի հարձակման հետևանքով։
Գեներալ Մուսավին Սիրիայում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հին խորհրդականներից էր և կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման նախկին հրամանատար նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի աջակիցն ու ուղեկիցը։
Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, նահատակ գեներալ Սեյյեդ Ռազի Մուսավիի հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան Թեհրանում հոծ թվով քաղաքացիների և մի շարք պաշտոնյաների մասնակցությամբ։
Արարողության մասնակիցներն իրենց ձեռքին պահելով նահատակներ՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի, գեներալ Սեյեդ Ռազի Մուսավիի և սրբավայրերի պաշտպան՝ մյուս նահատակների լուսանկարները, վանկարկել են՝ «Մեծ է Աստված», «Մահ Իսրայելին», «Մահ սիոնիզմին», «Մահ Ամերիկային» և «Հոսեյն, Հոսեյն մեր կարգախոսն է, նահատակությունը մեր պատիվն է» կարգախոսները։
Հինգշաբթի առավոտյան Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, ներկա լինելով նահատակ Սեյյեդ Ռազի Մուսավիի դագաղի կողքին, աղոթեց այս մեծ նահատակի համար և նրա ընտանիքի հետ զրույցում նշեց՝ նահատակությունը՝ նահատակ Մուսավիի՝ ողջ կյանքում տարած ջանքերի վարձատրությունն է:
Մինչ Իրան մուտք տեղափոխվելը, նահատակի Մուսավիի մարմինը հուղարկավորվել էր Սիրիայում Հազրաթ Զեյնաբի և Նաջաֆ Աշրաֆում Ալի Էմիրապետի սրբավայրերում։
Նահատակ Մուսավիի թաղման արարողությունը տեղի ունեցավ Թաջրիշի Իմամզադե Սալեհի սրբավայրում։