ԻԻՀ առաջնորդի գրասենյակի ղեկավար. Օկուպացված տարածքները գտնվում են Իրանի բալիստիկ հրթիռների թիրախում
(last modified Fri, 29 Dec 2023 13:56:43 GMT )
Դեկտեմբեր 29, 2023 17:26 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդի գրասենյակի ղեկավար. Օկուպացված տարածքները գտնվում են Իրանի բալիստիկ հրթիռների թիրախում

Անդրադառնալով Իրանի ԶՈՒ ռազմական ու պաշտպանական կարողություններին, ԻԻՀ առաջնորդի գրասենյակի ղեկավարն ասել է. «Այսօր օկուպացված տարածքներում չկա կետ, որը չգտնվի Իրանի Իսլամական Հանրապետության հրթիռների թիրախում»:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոջաթոլէսլամ Մոհամմադ Մոհամմադի Գոլփայեգանին, Ղոմ քաղաքի ուսուցիչների 13-րդ համաժողովում, անդրադառնալով ԻԻՀ պաշտպանական և ռազմական հնարավորություններին, հայտարարել է. «Իրանի զինված ուժերը հասել են մի կետի, երբ ատոմային գերտերություններ Չինաստանն ու Ռուսաստանը դիմում են Թեհրանի օգնությանը»:

Նշելով, որ Գազայի պատերազմը պաղեստինցիների պատերազմն է, սակայն նրանք հետևել են Իրանի օրինակին, Գոլփայեգանին բարձր է գնահատել Պաղեստինի Իսլամական դիմադրության շարժման դիրքորոշումն օկուպանտ Սիոնիստական ռեժիմի նկատմամբ և նշել. «Եմենն այնպես է արել, որ այսօր իսրայելական նավերը պարտավոր են ավելի երկար ճանապարհ անցնել և դա նրանց համար շատ ծախսատար է»:

Դատապարտելով Իսրայելի մանկասպան ռեժիմի հանցագործությունները և Ջո Բայդենին համարելով սիոնիստների հանցակից, նա նշել է. «Վերջին իրադարձությունների ժամանակ աշխարհը տեսավ հրեաների խայտառակությունը: Այդ մասին խոսեցին նաև Արևմուտքում ու Եվրոպայում»:

Հարգելով ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակը և խոսելով նրա ջանքերի ու զոհաբերությունների մասին, ԻԻՀ առաջնորդի գրասենյակի ղեկավարն ասել է. «Գեներալ Սոլեյմանին պայքարեց ԻԼԻՊ-ի դեմ ու կանգնեցրեց ԻԼԻՊ-ին»: