Թեհրանն արձագանքել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Եվրոեռյակի հայտարարությանը
(last modified Sat, 30 Dec 2023 06:18:53 GMT )
Դեկտեմբեր 30, 2023 09:48 Asia/Tehran
  • Թեհրանն արձագանքել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Եվրոեռյակի հայտարարությանը

Արձագանքելով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Եվրոեռյակի հայտարարությանն ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է. «Իրանի միջուկային ծրագիրը միշտ եղել է և կլինի խաղաղ»:

ԻԻՀ ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նասեր Քանանին հայտարարել է. «Շատ ծիծաղելի է, որ այն երկրները, որոնք պատասխանատու են Իրանի միջուկային ծրագրի ներկա իրավիճակի համար, փորձում են փոխել մեղավորին ու զոհին»։

Նա նշել է. «Քաղաքական դիրքորոշում հայտնելու փոխարեն, ավելի լավ է, որ այս երկրները վերանայեն վերջին երկու տարվա ընթացքում պատժամիջոցների վերացմանն ուղղված բանակցություններում իրենց քայլերը և իրենց ոչ կառուցողական քաղաքականության հետևանքները»։

Քանանին հավելել է. «Իրանի միջուկային օբյեկտներում ուրանի 60 տոկոս հարստացումը միշտ եղել է և կլինի երկրի խաղաղ կարիքներին համապատասխան և ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո»։

Նա նշել է, որ Իրանը լավ գիտի իր միջազգային իրավունքներն ու պարտավորությունները և այս համատեքստում կշարունակի համագործակցությունը Գործակալության հետ։