Իրանում ինքնաթիռների կառուցումը մեծ քայլ կլինի պատժամիջոցները չեզոքացնելու ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i211628-Իրանում_ինքնաթիռների_կառուցումը_մեծ_քայլ_կլինի_պատժամիջոցները_չեզոքացնելու_ուղղությամբ
Իրանցի մասնագետների կողմից ինքնաթիռի կառուցումը կարող է չեզոքացնել հակաիրանական պատժամիջոցները։
(last modified 2026-08-02T16:09:19+00:00 )
Դեկտեմբեր 31, 2023 06:58 Asia/Tehran
  • Իրանում ինքնաթիռների կառուցումը մեծ քայլ կլինի պատժամիջոցները չեզոքացնելու ուղղությամբ

Իրանցի մասնագետների կողմից ինքնաթիռի կառուցումը կարող է չեզոքացնել հակաիրանական պատժամիջոցները։

Իրանի Քաղաավիացիայի կազմակերպության ղեկավար Մուհամմադ Մոհամմադիբբախշն ասել է. «Մենք հպարտ ենք հայտարարելու, որ ունենք ավիացիոն գործարան, և այս հարցը բարձրացվել է աշխարհի հետ մեր բանակցությունների և փոխգործակցության ընթացքում»:

ԻՍՆԱ-ի հետ զրույցում, Մոհամմադիբախշն ասել է. «Պաշտպանության նախարարությունում և ավիաարդյունաբերական ընկերությունում առկա է այս ոլորտի համար անհրաժեշտ գիտելիքի մեծ ծավալ»:

Իրանի Իսլամական խորհրդարանի արդյունաբերության և հանքերի հանձնաժողովի խոսնակ Ռուհոլլահ Ջանի Աբասփուրը նույնպես անդադարձել է Իրանում ինքնաթիռների կառուցմանը, նշելով. «Ավիատիեզերական, հրթիռների, ԱԹՍ-ների, լազերային տեխնոլոգիաների, ավիացիոն շարժիչների ոլորտում երիտասարդ մասնագետների և գիտահենք ընկերությունների շնորհիվ մեծ առաջընթաց է գրանցվել»: