Իրանում ինքնաթիռների կառուցումը մեծ քայլ կլինի պատժամիջոցները չեզոքացնելու ուղղությամբ
Իրանցի մասնագետների կողմից ինքնաթիռի կառուցումը կարող է չեզոքացնել հակաիրանական պատժամիջոցները։
Իրանի Քաղաավիացիայի կազմակերպության ղեկավար Մուհամմադ Մոհամմադիբբախշն ասել է. «Մենք հպարտ ենք հայտարարելու, որ ունենք ավիացիոն գործարան, և այս հարցը բարձրացվել է աշխարհի հետ մեր բանակցությունների և փոխգործակցության ընթացքում»:
ԻՍՆԱ-ի հետ զրույցում, Մոհամմադիբախշն ասել է. «Պաշտպանության նախարարությունում և ավիաարդյունաբերական ընկերությունում առկա է այս ոլորտի համար անհրաժեշտ գիտելիքի մեծ ծավալ»:
Իրանի Իսլամական խորհրդարանի արդյունաբերության և հանքերի հանձնաժողովի խոսնակ Ռուհոլլահ Ջանի Աբասփուրը նույնպես անդադարձել է Իրանում ինքնաթիռների կառուցմանը, նշելով. «Ավիատիեզերական, հրթիռների, ԱԹՍ-ների, լազերային տեխնոլոգիաների, ավիացիոն շարժիչների ոլորտում երիտասարդ մասնագետների և գիտահենք ընկերությունների շնորհիվ մեծ առաջընթաց է գրանցվել»: