Իրանի ԱԳ փոխնախարար. Իրանը BRICS-ի շրջանակներում կաշխատի ապադոլարիզացիայի ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i211642-Իրանի_ԱԳ_փոխնախարար._Իրանը_brics_ի_շրջանակներում_կաշխատի_ապադոլարիզացիայի_ուղղությամբ
Իրանի Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի փոխնախարարն ասել է, Իրանը, Ինչպես BRICS-ի մյուս անդամները, կաշխատի BRICS-ի շրջանակներում առևտրային գործարքներում ապադոլարիզացիայի ուղղությամբ, և այդ կապակցությամբ որոշակի ջանքեր են գործադրվում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2023 13:21 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ փոխնախարար. Իրանը BRICS-ի շրջանակներում կաշխատի ապադոլարիզացիայի ուղղությամբ

Իրանի Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի փոխնախարարն ասել է, Իրանը, Ինչպես BRICS-ի մյուս անդամները, կաշխատի BRICS-ի շրջանակներում առևտրային գործարքներում ապադոլարիզացիայի ուղղությամբ, և այդ կապակցությամբ որոշակի ջանքեր են գործադրվում:

Իրանի ԱԳ փոխնախարար Ալի Բաղերի Քանին ասել է. «BRICS-ի շրջանակներում մենք բազմաթիվ առաքելություններ և համատեղ աշխատանքներ ենք նախատեսել BRICS-ի մյուս անդամների հետ, որոնցից կարևորագույն խնդիրներից են ապադոլարիզացիան առևտրատնտեսական փոխանակումներում և ֆինանսական համագործակցության ընթացքում»:

Բաղերին հավելել է. «Այս ոլորտում BRICS-ի աշխատանքները սկսվել են, և մենք հույս ունենք ուժեղացնել և ընդլայնել այդ ակտիվությունները՝ հնարավորինս շուտ այդ նպատակին հասնելու համար»:

Օգոստոսին Յոհանեսբուրգում կայացած BRICS-ի բարձր մակարդակի 15-րդ հանդիպմանը Իրանը, Արգենտինան, Եգիպտոսը, Եթովպիան, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան հրավիրվել են միանալու այս դաշինքին։

Նախատեսված է, որ այս երկրների, բացառությամբ Արգենտինայի, լիիրավ անդամակցությունը  ուժի մեջ կմտնի վաղվանից (երկուշաբթի)՝ 2024 թվականի հունվարի 1-ից։

Հարավային Աֆրիկայի փոխնախագահ Փոլ Մաշաթիլը օգոստոսի հանդիպման ժամանակ, ասելով, որ BRICS-ի անդամները հիմնականում կենտրոնանում են դոլարից այս բլոկի կախվածության նվազեցման վրա, հավելեց. «Այսօր աշխարհն ուշադրություն է դարձնում BRICS-ին և այն գտնվում է գլոբալ դիսկուրսի առաջնագծում՝ դոլարից կախվածությունը նվազեցնելու համար»։

Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ BRICS երկրներն արագացրել են ազգային արժույթներին անցնելու գործընթացը։

BRICS խումբը ստեղծվել է 2009 թվականին և իրար կողքի է միավորում աշխարհի խոշորագույն զարգացող տնտեսությունները և ներկայումս ներառում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան: