ԻԻՀ նախագահ․ Սիոնիստ ​​հանցագործները պատասխան են տալու նահատակ Մուսավիի սպանության համար
https://parstoday.ir/hy/news/iran-i211646-ԻԻՀ_նախագահ_Սիոնիստ_հանցագործները_պատասխան_են_տալու_նահատակ_Մուսավիի_սպանության_համար
Նահատակ Սեյեդ Ռազի Մուսավիի ընտանիքի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահն ասել է․-Սիոնիստ ​​հանցագործները պատասխան են տալու նահատակ «Մուսավի»-ի սպանության համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2023 13:55 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ․ Սիոնիստ ​​հանցագործները պատասխան են տալու նահատակ Մուսավիի սպանության համար

Նահատակ Սեյեդ Ռազի Մուսավիի ընտանիքի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահն ասել է․-Սիոնիստ ​​հանցագործները պատասխան են տալու նահատակ «Մուսավի»-ի սպանության համար։

Շաբաթ երեկոյան, այցելելով նահատակ Սեյեդ Ռազի Մուսավիի բնակարան, ԻԻՀ նախագահը վշտակցել է նրա ընտանիքի հետ և ասել․- Անշուշտ այս հանցագործությունը չի մնա անպատասխան, եւ սիոնիստ ​​հանցագործները վճարելու են դրա համար:

Նահատակ Սեյեդ Ռազի Մուսավիի հարազատների հետ հանդիպման ժամանակ նախագահ Ռայիսին նահատակների զոհաբերությունը հիմնաքարն է համարել երկրի անվտանգության ու հզորության և նշել, որ նրանց նահատակությունը արժանապատվություն է պարգևել Իրանի ժողովրդին։

ԻՀՊԿ-ի Ղոդս ուժերի խորհրդական գեներալ Սեյեդ Ռազի Մուսավին, ով աջակցում էր Սիրիայի Դիմադրության առանցքին, երկուշաբթի (դեկտեմբերի 25-ին) Դամասկոսի Զեյնաբիյա թաղամասումնահատակվել է Սիոնիստական ռեժիմի հարձակման հետևանքով։

Հրամանատար Մուսավին Սիրիայում Ղոդս ուժերի երկարաժամկետ խորհրդականներից մեկն էր եւ նահատակ հրամանատար Հաջ Ղասեմ Սուլեյմանի աջակից ընկերը։

Այդ հանդիպմանը ԻԻՀ նախագահն ասել է․- Անշուշտ, իսլամական դիմադրության ճակատի հզորացման ճանապարհին կատարված այս մեծ հրամանատարի ծառայությունները եւ սխրագործությունները իր զինակիցների անվան հետ միասին նրա անունը ևս կհավերժացնեն այս երկրի փառահեղ պատմության մեջ։

Ռայիսին նշել է, որ Սեհյեդ Ռազի Մուսավիին նահատակելու սիոնիստ ոճրագործների վախկոտ արարքը  վկայում է Դիմադրության ճակատի դիմաց նրանց անճարակության մասին։ ԻԻՀ նախագահն ասել է․- Անշուշտ այս հանցագործությունը չի մնա անպատասխան, եւ սիոնիստ ​​հանցագործները վճարելու են դրա համար: