Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Դեկտեմբեր 31, 2023 15:55 Asia/Tehran
Անցնող 2023 թվականը լի էր բազում մարտահրավերներով ու դառնություններով։ Մաղթում ենք եկող տարում աշխարհում տիրի խաղաղություն և դադարեն բոլոր պատերազմներն ու արհավիրքները և հնարավոր լինի հաղորդել միայն բարի լուրեր։
Իրանի ռադիո-հեռուստատեսության Հայերեն ռադիոժամի թանկագին ուղեկիցներ, շնորհավորում ենք Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Թող, որ 2024 թվականը բերի խաղաղություն, առողջություն և սեր ողջ աշխարհին, հատկապես Հայաստանի և Իրանի բարեկամ ժողովուրդներին։