ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարն կարևորել է «ուժեղ և առաջադեմ Իրան» կառուցելը
https://parstoday.ir/hy/news/iran-i211700-ԻՀՊԿ_ի_գլխավոր_հրամանատարն_կարևորել_է_ուժեղ_և_առաջադեմ_Իրան_կառուցելը
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն կարևորել է «ուժեղ և առաջադեմ Իրան» կառուցելը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2024 14:51 Asia/Tehran
  • ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարն կարևորել է «ուժեղ և առաջադեմ Իրան» կառուցելը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն կարևորել է «ուժեղ և առաջադեմ Իրան» կառուցելը։

Երկուշաբթի օրը, գիտահետազոտական ​​շաբաթվա առիթով, ԻՀՊԿ-ի գիտության և հետազոտական ոլորտում ընտրյալների գնահատման ​​փառատոնի ժամանակ գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ասաց. -Ուժեղ Իրան նշանակում է զարգացած Իրան, որը հասել է նոր տեխնոլոգիաների և այլ երկրներում ծնված, այնուհետ Իրան տեղափոխված գիտության սոսկ սպառողը չէ:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը հավելեց. «Ուժեղ Իրանը իսլամի հետ միասին  քաղաքակրթության նոր էջ է բացելու»:

Գեներալ Սալամին նշել է.-Աշխարհի քաղաքական քարտեզում թույլ երկրների համար տեղ չկա, սա է չար ուժերի տրամաբանությունն այսօր աշխարհին տիրելու համար, և մենք պետք է պայքարենք այդ տրամաբանության դեմ։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ընդգծել է, որ այն, ինչ կատարվում է Գազայի հատվածում, հենց զանգվածային սպանություն է։ Նա նշել է, որ այսօր փորձարարական գիտությունները գտնվում են նրանց ձեռքում, ովքեր ցանկանում են կործանել աշխարհը՝ ավելի հզորանալու համար։