ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարն կարևորել է «ուժեղ և առաջադեմ Իրան» կառուցելը
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն կարևորել է «ուժեղ և առաջադեմ Իրան» կառուցելը։
Երկուշաբթի օրը, գիտահետազոտական շաբաթվա առիթով, ԻՀՊԿ-ի գիտության և հետազոտական ոլորտում ընտրյալների գնահատման փառատոնի ժամանակ գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ասաց. -Ուժեղ Իրան նշանակում է զարգացած Իրան, որը հասել է նոր տեխնոլոգիաների և այլ երկրներում ծնված, այնուհետ Իրան տեղափոխված գիտության սոսկ սպառողը չէ:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը հավելեց. «Ուժեղ Իրանը իսլամի հետ միասին քաղաքակրթության նոր էջ է բացելու»:
Գեներալ Սալամին նշել է.-Աշխարհի քաղաքական քարտեզում թույլ երկրների համար տեղ չկա, սա է չար ուժերի տրամաբանությունն այսօր աշխարհին տիրելու համար, և մենք պետք է պայքարենք այդ տրամաբանության դեմ։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ընդգծել է, որ այն, ինչ կատարվում է Գազայի հատվածում, հենց զանգվածային սպանություն է։ Նա նշել է, որ այսօր փորձարարական գիտությունները գտնվում են նրանց ձեռքում, ովքեր ցանկանում են կործանել աշխարհը՝ ավելի հզորանալու համար։