Իրանցի Բենյամին Ֆարաջին զբաղեցնում է սեղանի թենիսի առաջին տեղն աշխարհում
Հունվար 02, 2024 08:30 Asia/Tehran
Սեղանի թենիսի Իրանի պատանեկան հավաքականի անդամը զբաղեցրել է աշխարհի առաջին հորիզոնականը։
Բենյամին Ֆարաջին նոր տարում՝ 2024 թվականին հրապարակված վարկանշային առաջին աղյուսակում բարձր կանգնելով Չինաստանի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի ներկայացուցիչներից, աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել մինչև 15 տարեկանների անվանակարգում։
Ֆարաջին 3220 միավորով զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը։
Երկրորդ տեղում հարավկորեացի Լի Սունգսուն է՝ 2080 միավորով, իսկ Պուերտո Ռիկոյից Սթիվեն Մորենոն՝ երրորդ տեղում:
Բենյամին Ֆարաջին ևս մեկ տարի կարող է մասնակցել մինչև 15 տարեկան տարիքային խմբում և կարող է մնալ աշխարհի առաջին հորիզոնականում։