Ռայիսի. Իրանը հարմար հարթակ է միջազգային համագործակցության ընդլայնման համար
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը տարբեր երկրներում ու միջազգային կազմակերպություններում Իրանի 6 նոր դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել է,- Միջազգային ասպարեզում Իրանի դիրքը հզոր ու հարմար հարթակ է այլ երկրների հետ հարաբերությունների ու համագործակցության ընդլայնման համար:
Սեյեդ Էբրահիմ Ռայիսին այսօր (երեքշաբթի) այս հանդիպմանը ներկա ներկայացուցիչներին ու դեսպաններին խորհուրդ է տվել Իրանի դիրքորոշումները պարզաբանելիս լավագույնս օգտվել ստեղծված իրավիճակից։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նաև հանձնարարել է նոր դեսպաններին՝ օգտագործել բոլոր հնարավորությունները՝ ամրապնդելու Իրանի հարաբերություններն իրենց առաքելության երկրների հետ։
Ռայիսին նաև Իրանի դեսպաններին խորհուրդ է տվել՝ անձամբ ուսումնասիրել Իրանի և իրենց առաքելության երկրների միջև ձեռքբերումների փոխանակման ոլորտները՝ լրջորեն հետևելով դրա իրականացմանը։