Մարդու իրավունքների շտաբի քարտուղար. 23 հազար իրանցի ահաբեկչական գործողությունների զոհ
https://parstoday.ir/hy/news/iran-i211740-Մարդու_իրավունքների_շտաբի_քարտուղար._23_հազար_իրանցի_ահաբեկչական_գործողությունների_զոհ
Իրանի դատական ​​իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարը, նշելով, որ Իսլամական Հանրապետությունը ահաբեկիչների գործողությունների ամենամեծ զոհն է, ընդգծել է. «Մինչ այժմ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է 23 հազար անմեղ իրանցի»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 02, 2024 13:20 Asia/Tehran
  • Մարդու իրավունքների շտաբի քարտուղար. 23 հազար իրանցի ահաբեկչական գործողությունների զոհ

Իրանի դատական ​​իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարը, նշելով, որ Իսլամական Հանրապետությունը ահաբեկիչների գործողությունների ամենամեծ զոհն է, ընդգծել է. «Մինչ այժմ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է 23 հազար անմեղ իրանցի»։

Քազեմ Ղարիբ Աբադին այսօր (երեքշաբթի) «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման գլխավոր անդամների և պարագլուխների գործը քննող դատարանի չորրորդ նիստի շրջանակներում ասաց, որ այս դատարանի անցկացման նպատակն է արդարադատության իրականացումը և  ահաբեկչական խմբավորումների գործողություններին դիմակայելու համար անպայման պետք է հետևողական լինել դատաիրավական գործողությունների իրականացման նկատմամբ, քանի որ քաղաքական գործողությունների քողի ներքո նրանք իրենց ահաբեկչական հանցագործությունները ներկայացնում են որպես իրավապաշտպանական գործունեություն, որը պետք է հեղինակազրկել։

Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարը նաև ասել է, որ ահաբեկչական խմբավորումների կողմից կատարված հանցագործությունների ապացույցներն ու փաստարկները պետք է տրամադրվեն այլ երկրներին ու միջազգային կազմակերպություններին, և այս հարցը դատարանի անցկացման կարևոր նպատակներից մեկն է։

«Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման 104 անդամներ դատվում են Թեհրանի նահանգի քրեական դատարանում, և այս դատարանը այս խմբավորման՝ փախուստի դիմած անդամներին կոչ է արել դատարանին ներկայացնել իրենց փաստաբանին։

«Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորումը պատասխանատու է ավելի քան 17 հազար իրանցիների սպանության համար։