Գեներալ Սոլեյմանիի դերը տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում
https://parstoday.ir/hy/news/iran-i211764-Գեներալ_Սոլեյմանիի_դերը_տարածաշրջանի_անվտանգության_ապահովման_գործում
Վաղը (չորեքշաբթի) լրանում է գեներալ-լեյտենանտ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության չորրորդ տարելիցը։ Իրանում Սրբազան պաշտպանության աշխատությունների պահպանման և արժեքների հրապարակման հիմնադրամը, հայտարարություն տարածելով՝ հայտնել է, որ պատմության ընթացքը ցույց է տվել, որ այդ մեծ նահատակի ֆիզիկական վերացումը շատ ավելի է բարդացրել գործը ամերիկացիների համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 02, 2024 14:49 Asia/Tehran
  • Գեներալ Սոլեյմանիի դերը տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում

Վաղը (չորեքշաբթի) լրանում է գեներալ-լեյտենանտ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության չորրորդ տարելիցը։ Իրանում Սրբազան պաշտպանության աշխատությունների պահպանման և արժեքների հրապարակման հիմնադրամը, հայտարարություն տարածելով՝ հայտնել է, որ պատմության ընթացքը ցույց է տվել, որ այդ մեծ նահատակի ֆիզիկական վերացումը շատ ավելի է բարդացրել գործը ամերիկացիների համար։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին 2020 թվականի հունվարի 3-ին Իրաքի իշխանությունների պաշտոնական հրավերով այս երկիր էր այցելել, Բաղդադի օդանավակայանում զոհվեց ամերիկյան ագրեսոր և ահաբեկչական ուժերի օդային հարձակման ժամանակ Իրաքի ժողովրդական մոբիլիզացիայի կազմակերպության (Ալ-Հաշդ ալ-Շաաբի) փոխնախագահ Աբու Մահդի ալ-Մոհանդեսի և նրա 8 ուղեկիցների հետ միասին։

Հայտարարության մեջ նաև ասված է, որ նահատակ Սոլեյմանիի միտքն ու ուղին դրսևորվեցին ոչ միայն տարածաշրջանի երկրներում և մահմեդական ժողովուրդների շրջանում, այլև այժմ Լատինական Ամերիկայի քրիստոնյաների և ոչ քրիստոնյաների շրջանում ուշադրության է արժանանում որպես համաշխարհային հոսանք ստեղծող և պետության կառավարման մոդել։