Իրաննը զգուշացրել է ԱՄՆ-ին տարածաշրջանում ցանկացած սադրիչ քայլի դիմելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i212042-Իրաննը_զգուշացրել_է_ԱՄՆ_ին_տարածաշրջանում_ցանկացած_սադրիչ_քայլի_դիմելու_կապակցությամբ
Մերժելով Կարմիր ծովի մասին Անվտանգության խորհրդի նիստում ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի պնդումները, ՄԱԿ-ում Իրանի դեսպանը զգուշացրել է Միացյալ Նահանգների ցանկացած սադրիչ կամ անպատասխանատու գործողության դեմ, որը կարող է վտանգել տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 09, 2024 10:31 Asia/Tehran
  • Իրաննը զգուշացրել է ԱՄՆ-ին տարածաշրջանում ցանկացած սադրիչ քայլի դիմելու կապակցությամբ

Մերժելով Կարմիր ծովի մասին Անվտանգության խորհրդի նիստում ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի պնդումները, ՄԱԿ-ում Իրանի դեսպանը զգուշացրել է Միացյալ Նահանգների ցանկացած սադրիչ կամ անպատասխանատու գործողության դեմ, որը կարող է վտանգել տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը։

ԱՄՆ-ն որպես իսրայելական ռեժիմի գլխավոր աջակիցը Գազայի դեմ ընթացիկ պատերազմում, և նախկինում պնդում էր, որ կոալիցիա է կազմում Կարմիր ծովում Եմենի բանակի գործողություններին հակադարձելու համար, անցած չորեքշաբթի, նախքան Անվտանգության խորհրդի նիստի անցկացնելը, 12 այլ երկրների հետ միասին՝ Կարմիր ծովի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ հայտարարել է, որ Կարմիր ծովում հարձակումները միջազգային մեծ խնդիր են և անընդունելի։

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ՝ Քրիս Լուն Իրանի դեմ անհիմն պնդումները կրկնելով, ասել է․-  Այս հարձակումները կարևոր սպառնալիք են նավագնացության և համաշխարհային առևտրի անվտանգության համար և վտանգի են ենթարկել Եմենի փխրուն հումանիտար իրավիճակը:

Նա Իրանի Իսլամական Հանրապետությանը մեղադրել է այս հարձակումներում Եմենին աջակցելու մեջ և պնդել, որ Իրանը ֆինանսական աջակցություն և սպառազինություն է տրամադրել եմենցիներին, որոնք մասնակցում են Կարմիր ծովում նավերի վրա հարձակումներին, և Իրանը պետք է դադարեցնի եմենցիներին աջակցելը՝ Կարմիր ծովում իրենց հարձակումներին վերջ տալու համար։

Երկուշաբթի օրը ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հերթական նախագահ՝ Ֆրանսիայի դեսպանին ուղղված նամակում, նշել է. - Անվտանգության խորհուրդը պետք է վճռական միջոցներ ձեռնարկի Իսրայելի ռեժիմին ստիպելու դադարեցնել արյունահեղությունը, դադարեցնել իր ագրեսիվ գործողությունները և խստորեն հետևել մարդասիրական և մարդու իրավունքների օրենքներով ստանձնած միջազգային պարտավորություններին։

Նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես մերժում է այս հանդիպման ժամանակ հնչած անհիմն պնդումները, Իրավանին ասաց.- Այս մեղադրանքներն անհիմն են և ներկայացվում են առանց ապացույցների։

Իրավանին Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ մեծ նշանակություն է տվել ծովային անվտանգությանն ու նավագնացության ազատությանը և ընդգծում է իր աննկուն հանձնառությունը՝ հավատարիմ մնալու իր միջազգային պարտավորություններին և պահպանել խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում:

ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ասել է․- Նման անհիմն մեղադրանքներ հնչեցնելու ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի նպատակը պարզ է. միջազգային ուշադրությունը շեղել Կարմիր ծովում ստեղծված իրավիճակի հիմնական պատճառներից, որոնք են՝ Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող անմեղ պաղեստինցի ժողովրդի դեմ Միացյալ Նահանգների լիակատար աջակցությամբ Իսրայելի ռեժիմի կողմից իրականացվող ցեղասպանությունն ու դաժան կոտորածը, և տարածաշրջանի այլ երկրների դեմ համակարգված ռազմական ագրեսիային և չարամիտ գործողություններին իրենց մասնակցությունը։