ՄԱԿ-ում Իրանի պատվիրակությունը դատապարտել է Եմենի դեմ ԱՄՆ-ի ու Բրիտանիայի ռազմական ագրեսիան
https://parstoday.ir/hy/news/iran-i212252-ՄԱԿ_ում_Իրանի_պատվիրակությունը_դատապարտել_է_Եմենի_դեմ_ԱՄՆ_ի_ու_Բրիտանիայի_ռազմական_ագրեսիան
Դատապարտելով Եմենի դեմ ԱՄՆ-ի ու Բրիտանիայի ռազմական ագրեսիան, ՄԱԿ-ում Իրանի պատվիրակությունը հայտարարել է. «Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության անօրինական գործողությունները հակասում են միջազգային իրավունքին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2024 06:35 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում Իրանի պատվիրակությունը դատապարտել է Եմենի դեմ ԱՄՆ-ի ու Բրիտանիայի ռազմական ագրեսիան

Դատապարտելով Եմենի դեմ ԱՄՆ-ի ու Բրիտանիայի ռազմական ագրեսիան, ՄԱԿ-ում Իրանի պատվիրակությունը հայտարարել է. «Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության անօրինական գործողությունները հակասում են միջազգային իրավունքին»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ ասված է. «Այս չարդարացված պատերազմը խախտել է Եմենի ինքնիշխանությունը, միջազգային օրենքները, ՄԱԿ-ի կանոնադրությունը և Անվտանգության խորհրդի բանաձևերը և վտանգել տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը»։

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հայտարարել է. «ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի անօրինական գործողությունները հակասում են միջազգային օրենքներին և ՄԱԿ-ի ԱԽ 2722 բանաձևին: Այս բանաձևում Ռուսաստանի առաջարկած փոփոխություններին ընդդիմանալը վկայում է, որ ագրեսիան ծրագրվել է նախապես»:

Հունվարի 10-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն հաստատել էր ԱՄՆ-ի և Ճապոնիայի առաջարկած հակաեմենական 2722 բանաձևը՝ Կարմիր ծովում հարձակումների վերաբերյալ՝ չնշելով, սակայն, հարձակումների իրական պատճառներն ու անտեսելով Գազայի ռմբակոծության հարցում Իսրայելի ռեժիմին Վաշինգտոնի ցուցաբերած աջակցությունը:09:56