Իրանի և Հնդկաստանի միջև վերջնականացվել է Չաբահար նավահանգստի զարգացման մասին համաձայնությունը
Երկուշաբթի օրը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը հանդիպում է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկար հետ, որի ընթացքում կողմերը քննարկելով Չաբահար նավահանգստի զարգացմանն ուղղված անցած միջոցառումները, վերջնական համաձայնության են եկել այդ նավահանգստի զարգացման վերաբերյալ:
Երկու կողմերի համագործակցությունն ընդլայնելու նպատակով Իրանի և Հնդկաստանի միջև համատեղ տրանսպորտային կոմիտե ձևավորելու առաջարկով հանդես գալով, Բազրփաշն ասել է․- Աշխատանքային այս հանձնաժողովի ձևավորումը կակտիվացնի հյուսիս-հարավ միջանցքի տարանցիկ կարողությունն ու օգտագործումը։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է նաև Իրանի պատրաստակամությունը տրանսպորտային և տարանցման ոլորտներում նոր ներդրումների համար։
Չաբահար նավահանգստում Իրանի կառավարության զարգացման ծրագրերից է Շահիդ Բեհեշթի նավահանգստի երկրորդ փուլի զարգացումը և ռազմավարական սարքավորումների տրամադրումը բեռնաթափման և բեռնման հզորությունը բարելավելու համար:
Հաղորդման համաձայն, ավարտվել է Չաբահարի Շահիդ Բեհեշթի նավահանգստի առաջին փուլի ենթակառուցվածքի շինարարությունը և ավարտին են հասցվում նավահանգստային սարքավորումների կառուցման աշխատանքները։
Օմանի ծովի ափին գտնվող Իրանի Չաբահար ազատ գոտին, բացի Հնդկական օվկիանոսի, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Եվրոպայի միջև անվտանգ և կարճ ճանապարհ ստեղծելուց, Հնդկաստանի համար ապահովում է ուղիղ ճանապարհ դեպի Աֆղանստան: