ԻՀՊԿ-ի հաղորդագրությունը տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների շտաբը հրթիռակոծելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i212398-ԻՀՊԿ_ի_հաղորդագրությունը_տարածաշրջանում_ահաբեկչական_խմբավորումների_շտաբը_հրթիռակոծելու_կապակցությամբ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երեքշաբթի առավոտյան երեք առանձին հայտարարություններ տարածելով՝ հայտարարել է տարածաշրջանի որոշ հատվածներում լրտեսական շտաբների ոչնչացման և հակաիրանական ահաբեկչական խմբավորումների կենտրոնները բալիստիկ հրթիռներով ոչնչացնելու մասին։
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հունվար 16, 2024 06:49 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երեքշաբթի առավոտյան երեք առանձին հայտարարություններ տարածելով՝ հայտարարել է տարածաշրջանի որոշ հատվածներում լրտեսական շտաբների ոչնչացման և հակաիրանական ահաբեկչական խմբավորումների կենտրոնները բալիստիկ հրթիռներով ոչնչացնելու մասին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թիվ մեկ հայտարարությանմեջ նշվում է, որ ի պատասխան Իսլամական Իրանի թշնամիների վերջին ահաբեկչական հանցագործությունների՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը  բալիստիկ հրթիռներով թիրախավորել և ոչնչացրել է տարածաշրջանի որոշ հատվածներում հակաիրանական ահաբեկչական խմբավորումների լրտեսության շտաբներն ու հավաքատեղիները։

Իր թիվ երկու   հայտարարության մեջ ԻՀՊԿ-ը նշել է, Քերմանում և Ռասկում ահաբեկչական խմբավորումների վերջին հանցագործություններին ի պատասխան, վերջին ահաբեկչական գործողությունների հետ առնչվող հիմնական տարրերի և հրամանատարների տեղակայման վայրերը ոչնչացվել են բալիստիկ հրթիռներով։

Այս հայտարարության մեջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վստահեցնում է Իրանի մեծ ժողովրդին, որ կգտնի Իրանի ժողովրդի չարակամ ահաբեկչական խմբավորումներին, որտեղ էլ որ լինեն, և կպատժի նրանց իրենց նենգ արարքների համար։

Չորեքշաբթի, հունվարի 3-ի երեկոյան, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության չորրորդ տարելիցի արարողության ժամանակ երկու ահաբեկչական պայթյուն է տեղի ունեցել Իրանի Քերմանի նահատակաց  գերեզմանատան տանող ճանապարհին ուխտավորների շրջանում, որի հետևանքով նահատակվել է 94 մարդ, այդ թվում՝ մի քանի երեխա։

Այս հանցագործության պատասխանատվությունը ստանձնել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը։

Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգի Ռասկ քաղաքում ոստիկանության շտաբի վրա «Ջեյշ ալ-Զոլմ» ահաբեկչական խմբավորման կողմից վերջերս իրականացված հարձակման հետևանքով նահատակվել են Իրանի 11 ոստիկանական ուժեր։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը իր թիվ երեք հայտարարության մեջ նշել է, որ ի պատասխան Սիոնիստական ​​ռեժիմի վերջին չարագործություններին՝ այդ թվում ԻՀՊԿ-ի և Դիմադրության ճակատի հրամանատարների սպանությանը, տարածաշրջանում այս ռեժիմի շտաբների և տեղաշարժերի մասին տեղյակ լինելով, ԻՀՊԿ-ը թիրախավորել և ոչնչացրել է Իրաքի Քրդստանի տարածքում Սիոնիստական ռեժիմի լրտեսական կազմակերպության՝ Մոսադ-ի շտաբը։

Այս հայտարարության շարունակության մեջ նշվում է, որ այս շտաբը եղել է տարածաշրջանում և հատկապես Իրանում լրտեսական գործողությունների զարգացման և ահաբեկչական գործողությունների նախագծման կենտրոնը։