ԻՀՊԿ-ի հուժկու հարվածը Իսրայելի էներգիայի մատակարարման կարեւորագույն միջանցքին
https://parstoday.ir/hy/news/iran-i212424-ԻՀՊԿ_ի_հուժկու_հարվածը_Իսրայելի_էներգիայի_մատակարարման_կարեւորագույն_միջանցքին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը իր թիվ 4 հայտարարության մեջ ավելի շատ մանրամասներ է հաղորդել Իրաքի Քուրդիստանում «Մոսադ» սիոնիստական ​​լրտեսական կազմակերպության կենտրոնի և Սիրիայում ահաբեկիչների հավաքատեղիի ոչնչացման գործողության մասին՝ հայտնելով, որ ոչնչացվել են Մոսադի ու ահաբեկիչների, հատկապես ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կենտրոնները՝ 24 բալիստիկ հրթիռների միջոցով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2024 14:38 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը իր թիվ 4 հայտարարության մեջ ավելի շատ մանրամասներ է հաղորդել Իրաքի Քուրդիստանում «Մոսադ» սիոնիստական ​​լրտեսական կազմակերպության կենտրոնի և Սիրիայում ահաբեկիչների հավաքատեղիի ոչնչացման գործողության մասին՝ հայտնելով, որ ոչնչացվել են Մոսադի ու ահաբեկիչների, հատկապես ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կենտրոնները՝ 24 բալիստիկ հրթիռների միջոցով։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հասարակայնության հետ կապերի գլխավոր բաժինը այս հաղորդագրության մեջ հայտնել է, որ այսօր (երեքշաբթի)  առավոտյան այս հրթիռային գործողությունը հաջողությամբ իրականացվել է հակառակորդի լրտեսական կենտրոնների և տեղաշարժերի, ինչպես նաև  ոճրագործ ահաբեկիչների հենակետերի ու հավաքատեղիների նկատմամբ ԻՀՊԿ-ի հետախուզական կազմակերպության համակողմանի վերահսկողության շնորհիվ»։

Այս հաղորդագրության համաձայն՝ թիրախները ճշգրտորեն խոցվել ու  ոչնչացվել են Իրանի հյուսիս-արևմուտքից, արևմուտքից և հարավ-արևմուտքից արձակված 24 բալիստիկ հրթիռների միջոցով։

Այս հայտարարության ավարտին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ևս մեկ անգամ վստահեցրեց Իսլամական Իրանի հզոր ու հպարտ ժողովրդին, որ ԻՀՊԿ-ի գործողությունները կշարունակվեն մինչև սիրելի Իրանի նահատակների արյան վերջին կաթիլների վրեժի լուծումը:

Նշենք, որ «Խեյբար» բալիստիկ հրթիռները, որոնք Խուզեստանի հարավից խոցել են Սիրիայի Իդլիբում ահաբեկիչների դիրքերը, իրենց թիրախներին հասնելու համար անցել են առնվազն 1230 կիլոմետր։

ԻՀՊԿ-ի անօդաչու թռչող սարքերը նկարահանել են Սիրիայում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հենակետերը։

Վերլուծաբանները Իրաքի Քուրդիստանի տարածքի  վրա ԻՀՊԿ-ի հրթիռային հարձակումները համարել են ԻՀՊԿ-ի հարվածը Իսրայելի էներգիայի մատակարարման ամենակարևոր միջանցքին, որի ընթաացքում  հուժկու հարված հասցրեց Սիոնիստական ​​ռեժիմին, քանի որ այս ռեժիմը այդ տարածքի նավթի երկրորդ գնորդն է:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային հարձակման ժամանակ ԶԼՄ-ների գլխավոր վերնագիրն է դարձել Իրաքյան Քուրդիստանի ամենախոշոր քուրդ գործարար Փիշրո Մաջիդ Աղա Դիզայի սպանությունը։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ նա պատասխանատու էր Իրաքյան Քուրդիստանի նավթը Իսրայել արտահանելու համար։

Այս տարվա սկզբից Իսրայելի ռեժիմը ներկրել է Իրաքի Քուրդիստանի  նավթի 40%-ը։