Իրանի հարավում կմեկնարկի «Վելայաթի պաշտպաններ» զորավարժությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i212504-Իրանի_հարավում_կմեկնարկի_Վելայաթի_պաշտպաններ_զորավարժությունը
Իրանի «Խաթամ Ալ-Անբիա» ՀՕՊ ռազմակայանի հրամանատարը հայտարարել է Պարսից ծոցում, ափամերձ տարածքներում և Օմանի ծովում «Վելայաթի պաշտպաններ» զորավարժության մեկնարկի մասին, որն անցկացվելու է 600 քառակուսի կիլոմետր տարածքում։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հունվար 18, 2024 08:49 Asia/Tehran

Իրանի «Խաթամ Ալ-Անբիա» ՀՕՊ ռազմակայանի հրամանատարը հայտարարել է Պարսից ծոցում, ափամերձ տարածքներում և Օմանի ծովում «Վելայաթի պաշտպաններ» զորավարժության մեկնարկի մասին, որն անցկացվելու է 600 քառակուսի կիլոմետր տարածքում։

Նա նշել է, որ զորավարժությունների ընթացքում մի շարք առաջադեմ համակարգեր կիրառվելու են առաջին անգամ:

Սահմանված ծրագրի համաձայն՝ համապատասխան գործողությունների ընթացքում, ինքնաթռիները և ԱԹՍ-ները խոցելու  են սահմանված թիրախները: 

«Խաթամ Ալ-Անբիա» ՀՕՊ ռազմակայանի հրամանատարը հայտնել է, որ զորավարժություններն անցկացվելու են իրական պայմաններում: