Երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային զարգացումները՝ Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների հեռախոսազրույցի առանցքում
https://parstoday.ir/hy/news/iran-i212528-Երկկողմ_հարաբերությունները_և_տարածաշրջանային_զարգացումները_Իրանի_և_Թուրքիայի_արտգործնախարարների_հեռախոսազրույցի_առանցքում
Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են տարածաշրջանային զարգացումները եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Անկարա կատարելիք այցը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2024 15:19 Asia/Tehran
  • Երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային զարգացումները՝ Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների հեռախոսազրույցի առանցքում

Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են տարածաշրջանային զարգացումները եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Անկարա կատարելիք այցը։

Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել և մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի և տարածաշրջանային զարգացումների շուրջ։

 Tasnim լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն  ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության անփոփոխ մոտեցումը՝ տարածաշրջանի ժողովուրդների շահերի ապահովման նպատակով հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ,  ասել է. -«Տարածաշրջանի երկրների անվտանգությունը կապված է միմյանց, և ահաբեկչական խմբավորումների դեմ համատեղ ու վճռական պայքարը տարածաշրջանի բոլոր երկրների ընդհանուր պատասխանատվությունն է»։

Հիշեցնելով Թուրքիայի հետ հարաբերությունները զարգացնելու Իրանի հաստատակամությունը՝ Ամիր Աբդոլլահյանը հույս է հայտնել, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի՝ մոտ ապագայում Անկարա կատարելիք այցը արդյունավետ դեր կունենա հատկապես տնտեսության և  առևտրի  ոլորտներում  հարաբերությունների ընդլայնման և տարածաշրջանային անվտանգության մակարդակի բարձրացման  գործում։ 

Այս հեռախոսազրույցում Հաքան Ֆիդանը, անդրադառնալով վերջին օրերի որոշ դեպքերի, անհրաժեշտ է համարել տարածաշրջանի երկրների միջև եղբայրական հարաբերությունների պահպանումն ու ամրապնդումը և հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին հյուրընկալելու իր երկրի պատրաստակամության մասին՝  երկու երկրների հարաբերությունների բարձրագույն խորհրդի ութերորդ նստաշրջանն  անցկացնելու նպատակով։