Գրոսիի պահանջները չունեն իրավական հիմք, իսկ նրա դիրքորոշումները վնասում են գործակալության հեղինակությանը
Պատասխանելով ԻՌՆԱ-ի թղթակցի հարցին, կապված միջազգային որոշ հանդիպումների շրջանակում ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հնչեցրած այն հայտարարության հետ, թե Իրանը գործակալության նկատմամբ պատժիչ քաղաքականություն է վարում,
Նասեր Քանանին ասել է. «Իրան-ՄԱԳԱՏԷ հարաբերթյունները համապատասխանում են պարտադիր պարտավորություններին, մասնավորապես՝ Համապարփակ անվտանգության համաձայնագրին: Հետևաբար, պարոն Գրոսին քաջ գիտակցում է, որ անդամներից գործակալության ակնկալիքները պետք է լինեն վերջիններիս պարտավորությունների շրջանակում: Իսկ դրանից դուրս հնչեցվող պահանջները չունեն իրավական հիմք»:
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, առանց ուշադրություն դարձնելու Համապարփակ անվտանգության համաձայնագրում ամրագրված սկզբունքներին, ներկայացնում է պահանջներ, որոնք հնչեցվում են հիմնականում ԱՄՆ-ի ու Եվրոեռյակի կողմից և դուրս են Իրանի պարտավորությունների շրջանակից:
Գլխավոր տնօրենի նման դիրքորոշման շարունակումը կվնասի գործակալության նկատմամբ վստահությանը: Բացի այդ, դա կառուցողական համագործակցություն չէ անդամ երկրի հետ, որը հավատարիմ է իր բոլոր պարտավորություններին»: