Իրանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանի զարգացումները
Ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցում, Իրանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մետքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանի զարգացումների շուրջ:
Անդրադառնալով Իրաքի Քուրդիստանի տարածքում ահաբեկիչների դեմ ձեռնարկված գործողությունների վերաբերյալ իր երկրի դիրքորոշմանը, Նիդերլանդների ԱԳ նախարարն ընդգծել է զսպվածություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։
Անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների պատմությանն ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահայկանն ընդգծել է երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարթություններում երկու երկրների հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը:
Նշելով, որ Իրանը հարգում է Իրաքի տարածքային ամբողջականությունը և Թեհրանի ու Բաղդադի միջև առկա են առզմավարական հարաբերություններ, Աբդոլլահյանը հավելել է. «Ազգային անվտանգությունն Իրանի կարմիր գիծն է և դրա խախտումն անհանդուրժելի է»: Նա նշել է. «Մենք չունենք ապացույցներ, թե Իրաքի հյուսիում Մոսադի շտաբում երեխա է սպանվել:
Սակայն Նիդերլանդների կառավարության ուշադրությունն ենք հրավիրում Գազայում հազարավոր պաղեստինցի կանանց ու երեխաների ցեղասպանության վրա»։