Պակիստանը հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում լարվածության ավարտի մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i212596-Պակիստանը_հայտարարել_է_Իրանի_հետ_հարաբերություններում_լարվածության_ավարտի_մասին
Պակիստանի ազգային անվտանգության կոմիտեի ուրբաթ օրը կայացած նիստում, կառավարության անդամները համաձայնել են երկրի ռազմաքաղաքակլան ղեկավարության որոշման հետ, որը վերաբերվում է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելուն և երկու երկրների դեսպանների վերադարձին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2024 06:39 Asia/Tehran
  • Պակիստանը հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում լարվածության ավարտի մասին

Պակիստանի ազգային անվտանգության կոմիտեի ուրբաթ օրը կայացած նիստում, կառավարության անդամները համաձայնել են երկրի ռազմաքաղաքակլան ղեկավարության որոշման հետ, որը վերաբերվում է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելուն և երկու երկրների դեսպանների վերադարձին:

ԻՌՆԱ-ն, հղում անելով պակիստանյան ԶԼՄ-ներին, հայտնում է, որ Իսլամաբադում անցկացվել է Պակիստանմի ազգային անվտանգության կոմիտեի արտակարգ նիստ՝ ժամանակավոր կառավարության վարչապետ Անվարուլ Հաքե Քաքարի նախագահությամբ։

Պակիստանի ազգային անվտանգության կոմիտեի որոշմամբ՝ այս երկիրը վերականգնել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների լիարժեք մակարդակը, և շուտով Իրանի և Պակիստանի դեսպանները կգործուղվեն երկու երկրների մայրաքաղաքներ։