Իրանական «Սորայա» արբանյակի արձակումը
Վերջին չորս տասնամյակում Իրանը շարունակական և առաջադիմական քայլեր է ձեռնարկել տիեզերական տեխնոլոգիաների ձեռքբերման ոլորտում։
Թեև թշնամիները բոլոր տեսակի պատժամիջոցներով փորձել են կանխել տնտեսական և գիտական առաջընթացը, այդ թվում՝ Իրանի տիեզերական արդյունաբերության ոլորտում, սակայն, այդ բոլոր սահմանափակումներով և ճնշումներով հանդերձ, Իրանի Իսլամական Հանրապետությունը ձեռք է բերել տիեզերական և տիեզերքին առնչվող մի շարք տեխնոլոգիաներ, ինչը պետք է համարել մեծ հաջողություն իսլամական Իրանի համար։
Տիեզերական ծրագրի ոլորտում, Իրանի և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի այլ երկրների միջև տարբերությունն այն է, որ Իրանը հիմնված է իր ներքին կարողության վրա և օգտվում է իր ներքին ու տեղական տեխնոլոգիաներից:
Այս կապակցությամբ, Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության համաձայն, այսօր՝ շաբաթ Իրանի տիեզերական կազմակերպության «Սորայա» արբանյակը արձակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերին պատկանող «Ղաեմ-100» պինդ վառելիքով աշխատող, եռաստիճան արբանյակակրի միջոցով:
Այս արբանյակը հաջողությամբ տեղակայվել է երկրագնդից 750 կմ հեռավորության վրա գտնվող ուղեծրում։
«Ղաեմ-100»-ը Իրանում արտադրված պինդ վառելիքով աշխատող առաջին եռաստիճան արբանյակակիրն է, որը կառուցվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի գիտնականների կողմից։