ԻԻՀ նախագահ. Իսլամական հեղափոխության իդեալները իրականացվել են ընդունելի չափով
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ արդարության իրականացումը, բռնակալների դեմ դիմադրությունը, ժողովրդի կամքի նկատմամբ ուշադրությունը, իսլամական վարչակարգի արդյունավետությունը, ճնշվածներին պաշտպանելը, ներկայիս անարդար աշխարհակարգը արդար աշխարհակարգով փոխարինելը, և պաղեստինյան ճնշված ազգի իրավացիության պաշտպանությունը եղել են իսլամական հեղափոխության իդեալները, որոնք իրականացվել են ընդունելի չափով:
Սեյեդ Էբրահիմ Ռայիսին այսօր (շաբաթ) «Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարելիցի միջոցառումների շտաբի» անդամների հետ հանդիպման ժամանակ «Այգաբացի տասնօրյակի» (Իսլամական հեղափոխության հաղթանակին նախորդող տասն օրը) կարեւոր դրսեւորումներից է համարել Իսլամական հեղափոխության մոտեցումը ճնշվածներին պաշտպանելու հարցում՝ ասելով, որ Սիոնիստների կեղծ գոյության դեմ համաշխարհային աննախադեպ ատելությունը փառահեղ հեղափոխության և պաղեստինյան ազգի հաղթանակի և Սիոնիստական ռեժիմի կործանման հարցում Իրանի Իսլամական Հանրապետության վարչակարգի դիրքերի ու իդեալների արդյունք է, որը պետք է մեծարել որպես մեծ հաղթանակ և «Այգաբացի տասնօրյակի» դրսևորումներից մեկը։