Ռայիսի. Իսլամական Հանրապետությունն անպատասխան չի թողնի Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները
Իրանցի 5 ռազմական խորհրդատուների սպանության կապակցությամբ հղած ցավակցական ուղերձում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին նշել է, որ նման ահաբեկչական գործողությունները, որոնք վկայում են Սիոնիստական ապօրինի ռեժիմի նպատակների ձախողման և Դիմադրության ճակատի մարտիկների առջև հուսահատության ու անօգնականության մասին, անպատասխան չեն մնա:
Ռայիսիի ուղերձում ասվում է. «Հանուն ԱստծուՍիոնիստական հանցավոր ռեժիմն իրականացրել է հերթական ահաբեկչական գործողությունը՝ բացահայտորեն խախտելով Սիրիայի օդային տարածքը և սպանելով մի խումբ սիրիացի զինվորների ու իրանցի հինգ ռազմական խորհրդատուների:
Հարգելով Հոջաթուլլա Օմիդարի, Ալի Աղազադեի, Հոսեյն Մոհամմադի, Սայիդ Քարիմիի և Մոհամմադ Ամին Սամադիի հիշատակը, ցավակցում եմ Իրանի գերագույն առաջնորդին և ԶՈՒ գլխավոր հրամանատարին, ժողովրդին, Դիմադրության ճակատի մարտիկներին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և նահատակների ընտանիքներին։
Նման ահաբեկչական գործողությունները, որոնք վկայում են Սիոնիստական ապօրինի ռեժիմի նպատակների ձախողման և Դիմադրության ճակատի մարտիկների առջև հուսահատության ու անօգնականության մասին, անպատասխան չեն մնա:
Սիոնիստական զավթիչ ռեժիմի վերջին հանցագործությունները, որոնք տեղի են ունենում ԱՄՆ-ի գլխավորած իմպերիալիստական ճակատի աջակցության ստվերում և համաշխարհային կառույցների լռության ներքո՝ խախտելով բոլոր միջազգային պայմանագրերն ու մարդկային սկզբունքները, հերթական սև բիծն են ավելացնում բոլոր իրավապաշտպանների սև պատմությանը։ԻԻՀ նախագահ՝ Սյեդ Էբրահիմ Ռայիսի»: