Մոխբեր. Հանրաքվեն Պաղեստինի հարցի միակ լուծումն է
https://parstoday.ir/hy/news/iran-i212642-Մոխբեր._Հանրաքվեն_Պաղեստինի_հարցի_միակ_լուծումն_է
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Էնթոնի Գուտերեշը շաբաթ օրը Չմիավորման շարժման գագաթնաժողովի շրջանակներում քննարկել են տարածաշրջանային կարևոր հարցեր, այդ թվում՝ Գազայի վերջին իրադարձությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2024 06:54 Asia/Tehran
  • Մոխբեր. Հանրաքվեն Պաղեստինի հարցի միակ լուծումն է

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Էնթոնի Գուտերեշը շաբաթ օրը Չմիավորման շարժման գագաթնաժողովի շրջանակներում քննարկել են տարածաշրջանային կարևոր հարցեր, այդ թվում՝ Գազայի վերջին իրադարձությունները:

Հանդիպմանը Մոհամմադ Մոխբերը նշել է, որ Սիոնիստական ռեժիմը հավատարիմ չէ միջազգային օրենքներից և պայմանագրերից որևէ մեկին, հատկապես ավանների կառուցման կապակցությամբ, հավելելով. «Իսլամական Հանրապետությունը երկու պետությունների լուծումը չի համարում որպես պաղեստինյան հարցի լուծում, այլ կարծում է, որ այս հարցի միակ ժողովրդավարական լուծումը պաղեստինյան ողջ ժողովրդի կողմից հանրաքվեին մասնակցելով ընտրություն կատարելն է»:

Նշելով, որ վետոյի իրավունքը թուլացնում է ՄԱԿ-ի դիրքերը, նա նշել է. «Եթե նման անարդար իրավունքը չլիներ, այսօր շատ պաղեստինցի կանայք ու երեխաներ չէին սպանվի՝ ԱՄՆ-ի կողմից Անվտանգության խորհրդի բանաձևերը վետոյի ենթարկելու պատճառով»։

Հանդիպմանը, նշելով, որ Գազայում տիրող իրավիճակը շատ տխուր է, և տարածաշրջանի կրիտիկական վիճակը ավերածությունների քանակի և խաղաղ բնակիչների սպանությունների քանակի առումով աննախադեպ՝ ՄԱԿ-ում իր պաշտոնավարման ընթացքում անցած բոլոր ճգնաժամերի համեմատ, Անտոնիո Գուտերեշը հավելել է. «Մենք ամեն կերպ փորձում ենք մարդասիրական օգնություն հասցնել Գազայի բնակչությանը, սակայն, ցավոք, շարունակական ռմբակոծությունները հիմնական խոչընդոտն են այս տարածաշրջանին օգնություն տրամադրելու գործընթացում»։