Իրանական «Սորայա» արբանյակից ստացվել է առաջին ազդանշանը
ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը հաստատել է «Սորայա» արբանյակայից ազդանշանների ընդունումը և հայտարարել այս արբանյակի ուղեծրում տեղակայման և շահագործման հաջողության մասին։
Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրը շաբաթ օրը, իրանական սոցցանցում գրառում է կատարել և գրել. «Սորայա» արբանյակի հաջողությունը կատարելագործվեց։
Զարեփուրն ասաց․- Անցած գիշեր վերգետնյա կայանները «Սորայա» արբանյակայից ստացել են ազդանշաններ և հեռաչափական տվյալներ՝ կապված էներգամատակարարման, ավտոմատ դիրքավորման, կապի և կառավարման և վերլուծական ենթահամակարգերի առողջության հետ, ինչը ցույց է տալիս, որ արբանյակը լավ վիճակում է գտնվում։
«Սորայա» արբանյակը իրանական արբանյակ է կառուցված Իրանի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի կողմից, որը երեկ (հունվարի 20-ին) ուղևորվել է Երկրի 750 կմ ուղեծիր «Ղաեմ-100» արբանյակակրի միջոցով։ Այս հաջողությունն իրագործվել է ԻՀՊԿ-ի գիտնականների ջանքերի արդյունքում։
Հետազոտական այս արբանյակի արձակմամբ Իրանի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի կողմից մշակված բազմաթիվ ենթահամակարգեր նույնպես կտեղադրվեն ուղեծրային փորձարկման պայմաններում, և ճանապարհ կհարթվի Իրանի ներքին տիեզերական արդյունաբերության արագ զարգացման համար։ Բացի այդ, այս արձակումը համարվում է կարևոր քայլ արբանյակներն ավելի բաձր ուղեծրում տեղակայելու համար։
Իրանցի մասնագետները նախկինում «Ղասեդ» արբանյակակրի միջոցով հաջողությամբ արձակել էին Noor 2 և Noor 3 արբանյակները, որոնք տեղակայվել էին երկրի մակերևույթից 500 կմ հեռավորության վրա։
«Սորայա» արբանյակը «Ղաեմ-100» արբանյակակրի միջոցով կարողացել է Իրանի տիեզերական արդյունաբերության մեջ փոխել բարձրության վրա տեղադրված արբանյակի ռեկորդը։