FATF-ի նահանջը Իրանի հանդեպ
https://parstoday.ir/hy/news/iran-i212672-fatf_ի_նահանջը_Իրանի_հանդեպ
FATF-ի ֆինանսական գործողությունների աշխատանքային հատուկ խմբի ղեկավարը, ընդունելով Իրանի Իսլամական Հանրապետության պահանջը, հայտնեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի հետ կապված չափորոշիչների փոփոխությունների ու բարեփոխումների մասին ծանուցվել են  բոլոր անդամ երկրները և փողերի լվացման դեմ պայքարի գլոբալ ցանցը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2024 13:48 Asia/Tehran
  • FATF-ի նահանջը Իրանի հանդեպ

FATF-ի ֆինանսական գործողությունների աշխատանքային հատուկ խմբի ղեկավարը, ընդունելով Իրանի Իսլամական Հանրապետության պահանջը, հայտնեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի հետ կապված չափորոշիչների փոփոխությունների ու բարեփոխումների մասին ծանուցվել են  բոլոր անդամ երկրները և փողերի լվացման դեմ պայքարի գլոբալ ցանցը։

 Այն բանից հետո, երբ Իրանի տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդոզին բողոքի նամակ հղեց «FATF» Ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի ղեկավարին և Իրանի Իսլամական Հանրապետության Ֆինանսական հետախուզության կենտրոնը հետևողական եղավ Իրանի անունը թիվ յոթ հանձարարականից ու այս մարմնի ստանդարտների ցուցակից հանելու համար, վերջապես FATF-ի ղեկավարը Պաշտոնական նամակում, ընդունելով Իրանի Իսլամական Հանրապետության պահանջը, հայտարարեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի հետ կապված չափորոշիչների փոփոխությունների ու բարեփոխումների մասին ծանուցվել են  բոլոր անդամ երկրները և փողերի լվացման դեմ պայքարի գլոբալ ցանցը։

Այս հանգամանքը ցույց է տալիս Իրանի ժողովրդի իրավունքները պաշտպանելու մոտեցմամբ Իրանի կառավարության և փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման խորհրդի պահանջատիրությունը  ֆինանսական գործողությունների հատուկ խմբի նկատմամբ ։

Ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի (FATF) 7-րդ հանձնարարականը վերաբերում է զանգվածային ոչնչացման զենքերի տարածման հետ կապված նպատակային պատժամիջոցներին, և երկրներից պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացման ուղղությամբ անհապաղ իրականացնել նշված գործողությունները, ինչպիսիք են նշանակված անձանց միջոցների և ակտիվների բռնագրավումը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւը փոխարինել է այս խորհրդի բոլոր նախորդ բանաձեւերին՝ կապված Իրանի խաղաղ միջուկային ծրագրի հետ։ Այն նաև հաստատել է Համատեղ Գործողությունների Համապարփակ Ծրագիրը (ՀԳՀԾ):

Անվտանգության խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 18-ի 2231 բանաձևի համաձայն, վերացվել են նաև Իրանին զենք վաճառելու հետ կապված արգելքները։