Կարմիր ծովում իրանական նավթատար նավերի ուղեկցումը՝ «Ալբորզ» էսկադրային ականակիր ռազմանավի միջոցով
https://parstoday.ir/hy/news/iran-i212678-Կարմիր_ծովում_իրանական_նավթատար_նավերի_ուղեկցումը_Ալբորզ_էսկադրային_ականակիր_ռազմանավի_միջոցով
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է, որ «Ալբորզ» էսկադրային ականակիր ռազմանավի ուղարկումը Կարմիր ծով իրականացվել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի  մշտական ​​առաքելությունների և նավթատար նավերի ուղեկցման, ինչպես նաև Ադենի ծոցում և Կարմիր ծովում նավաստիների անվտանգության ապահովման շրջանակում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2024 14:42 Asia/Tehran
  • Կարմիր ծովում իրանական նավթատար նավերի ուղեկցումը՝ «Ալբորզ» էսկադրային ականակիր ռազմանավի միջոցով

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է, որ «Ալբորզ» էսկադրային ականակիր ռազմանավի ուղարկումը Կարմիր ծով իրականացվել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի  մշտական ​​առաքելությունների և նավթատար նավերի ուղեկցման, ինչպես նաև Ադենի ծոցում և Կարմիր ծովում նավաստիների անվտանգության ապահովման շրջանակում:

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Իրանի բանակի ծովուժի նոր նավախմբի ուղղարկումը բաց ջրեր նպատակ ունի խաղաղության և բարեկամության ուղերձ հղել բոլոր երկրներին, հայտարարել տարբեր երկրների հետ բազմակողմ հարաբերությունների պատրաստակամություն մասին, ամրապնդել երկրի պաշտպանական դիվանագիտությունը և վերականգնել ծովային հզորությունը»։

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ծովուժի հրամանատարը Իրանի ռազմածովային ուժերի կողմից ամերիկյան նավթատար նավի առգրավման մասին ասել է, որ այս նավթատարի պարունակությունը պատկանում է Իրանին, քանի որ ամերիկացիները վախկոտ կերպով գողացել էին իրանական նավթը, իսկ Իրանի ռազմածովային ուժերը հաստատապես վերականգնեցին Իրանի ժողովրդի իրավունքը։

Անդրադառնալով ամերիկյան ավիակիրի Կարմիր ծով ժամանելուն՝ ծովակալ Իրանին  հավելել է, որ ամերիկյան ավիակիրը ներկա էր Պարսից ծոցում և Օմանի ծովում, որը լքել է և մուտք է գործել Կարմիր ծով․ Փաստորեն տարածաշրջանում որևէ ավիակիր չի ավելացվել։