ԻԻՀ ԱԳ նախարար. Սիոնիստական ռեժիմը Գազայում չի հասել իր նպատակներից ոչ մեկին
Քուվեյթ-Իրան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Չնայած Գազայի հատվածում իրականացված ավերածություններին ու սպանություններին, Սիոնիստական ռեժիմը չի հասել իր նպատակներից ոչ մեկին, հետևաբար փորձում է այդ ձախողումը փոխհատուցել ահաբեկչական գործողություններով»:
Քուվեյթ-Իրան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Մազրուք Ալ-Հաբինին հանդիպմանն ասել է. «Երկու երկրների միջև խորհրդարանական հարաբերությունների զարգացումն ամենաուժեղ հիմքն է երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար, ուստի մեր առաջնահերթությունն Իրանի իսլամական խորհրդարանի հետ հարաբերությունների ընդլայնումն է»:
Իսկ Քուվեյթի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադառնալով երկու երկրների հարաբերություններին, Թեհրանի պատրաստակամությունն է հայտնել՝ հետամուտ լինել տարբեր ոլորտներում համագործակցության բոլոր հնարավորությունների օգտագործմանը։