Իրանը և Պակիստանը պայմանավորվել են դեսպանների վերադաձի հարցով. Ամիր Աբդոլլահյանը կայցելի Իսլամաբադ
Պակիստանի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցից հետո կողմերը պայմանավորվել են, որ երկու երկրների դեսպանները կվերադառնան իրենց աշխատավայրերը մինչև 2024 թվականի հունվարի 26-ը:
Իրանի Իսլամական Հանրապետության և Պակիստանի արտաքին գործերի նախարարության համատեղ հայտարարության համաձայն՝ Պակիստանի արտաքին գործերի նախարար՝ Ջալիլ Աբբաս Ջիլանիի հրավերով Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ս.թ. հունվարի 29-ին կայցելի Պակիստան։
Վերջերս Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգի սահմանամերձ շրջաններում ահաբեկչական գործողություններից հետո լարվածություն առաջացավ Թեհրանի և Իսլամաբադի միջև։
Սակայն այսօր երկուշաբթի, ԻԻՀ իրավապահ ուժերի հրամանատար՝ գեներալ Ահմադ Ռադանը հայտարարեց Սիստան և Բելուջիստանում անվտանգություն է հաստատվել։ Նա նշեց.- Մենք հետապնդեցինք Ռասկի միջադեպի հեղինակներին և ձերբակալեցինք մի քանիսին։ Նրանց խոստովանությունները այդ ահաբեկչական գործողությանը նրանց մասնակցության մասին էին վկայում։