ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հունվարի 24-ին կայցելի Թուրքիա
ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, Թուքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով, չորեքշաբթի օրը բարձրաստիճան քաղաքական և տնտեսական պատվիրակության գլխավորությամբ` պաշտոնական այցով կմեկնի Անկարա։
Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
Ռայիսին պաշտոնական ընդունելությունից հետո առանձնազրույց կունենա Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, այնուհետեւ երկու նախագահների նախագահությամբ կանցկացվի Իրան-Թուրքիա համագործակցության բարձրագույն խորհրդի 8-րդ նիստը։
Երկու երկրի նախագահները ԶԼՄ-ների ներկայությամբ կմասնակցեն մամուլի ասուլիսին։ Այս այցի ընթացքում երկու նախագահները նաև կմասնակցեն Իրանի և Թուրքիայի գործարարների ու տնտեսական ակտիվիստների համատեղ հանդիպմանը, նախագահ` Ռայիսին կհանդիպի նաև այս երկրում բնակվող իրանցիների հետ։