ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հունվարի 24-ին կայցելի Թուրքիա
https://parstoday.ir/hy/news/iran-i212736-ԻԻՀ_նախագահ_Էբրահիմ_Ռայիսին_հունվարի_24_ին_կայցելի_Թուրքիա
ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, Թուքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով, չորեքշաբթի օրը բարձրաստիճան քաղաքական և տնտեսական պատվիրակության գլխավորությամբ` պաշտոնական այցով կմեկնի Անկարա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2024 14:56 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հունվարի 24-ին կայցելի  Թուրքիա

ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, Թուքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով, չորեքշաբթի օրը բարձրաստիճան քաղաքական և տնտեսական պատվիրակության գլխավորությամբ` պաշտոնական այցով կմեկնի Անկարա։

Այս մասին հաղորդում է  Tasnim գործակալությունը։

Ռայիսին պաշտոնական ընդունելությունից  հետո առանձնազրույց կունենա Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, այնուհետեւ երկու նախագահների նախագահությամբ կանցկացվի Իրան-Թուրքիա համագործակցության բարձրագույն խորհրդի 8-րդ նիստը։

Երկու երկրի  նախագահները ԶԼՄ-ների ներկայությամբ կմասնակցեն մամուլի ասուլիսին։  Այս այցի ընթացքում երկու նախագահները նաև  կմասնակցեն Իրանի և Թուրքիայի գործարարների ու տնտեսական ակտիվիստների համատեղ հանդիպմանը, նախագահ` Ռայիսին  կհանդիպի նաև այս երկրում բնակվող իրանցիների հետ։