Անվտանգության խորհրդի նիստի շրջանակներում Ամիր Աբդոլլահյանի հանդիպումներն ու խորհրդակցությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i212744-Անվտանգության_խորհրդի_նիստի_շրջանակներում_Ամիր_Աբդոլլահյանի_հանդիպումներն_ու_խորհրդակցությունները
Արևմտյան Ասիայի իրավիճակի թեմայով Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Նյու-Յորք մեկնած Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հանդիպել և զրուցել է Լիբանանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2024 06:48 Asia/Tehran
  • Անվտանգության խորհրդի նիստի շրջանակներում Ամիր Աբդոլլահյանի հանդիպումներն ու խորհրդակցությունները

Արևմտյան Ասիայի իրավիճակի թեմայով Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Նյու-Յորք մեկնած Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հանդիպել և զրուցել է Լիբանանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ։

Ամիր Աբդոլլահյանը և Լիբանանի արտգործնախարար Աբդոլլահ Բու Հաբիբը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարաբերությունները։

Իրանի ԱԳ նախարարը երկուշաբթի երեկոյան հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ և քննարկել տարածաշրջանային, միջազգային և երկկողմ հարցեր։

Իր երրորդ հանդիպմանը Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց՝ Գիր Պեդերսոնին և զրուցել Արևմտյան Ասիայի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ։

ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ երկուշաբթի կեսօրին ժամանեց Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայան։ Նրան դիմավորեցին ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​դեսպան և ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին, ՄԱԿ-ում Իրանի դեսպան և փոխներկայացուցիչ Զահրա Էրշադին և Իսլամական Հանրապետության այլ դիվանագետներ:

Այս տարվա ընթացքում սա Իրանի արտգործնախարարի երրորդ այցն է Նյու Յորք։ Նա առաջին անգամ մեկնել է Նյու Յորք՝ Իրանի Իսլամական Նախագահի հետ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի գագաթնաժողովին, իսկ երկրորդ անգամ մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտակարգ նիստին։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ տարածաշրջանում վերջին զարգացումների և իսրայելա-պաղեստինյան պատերազմի քննարկման նպատակով, կայանալու է այսօր կեսօրին տեղական ժամանակով այս խորհրդի անդամ երկրների, ինչպես նաև տարածաշրջանի ազդեցիկ երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով։ 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելուց բացի, ԻԻՀ ԱԳ նախարարը պատրաստվում է նաև երկկողմ հանդիպումներ ունենալ իր գործընկերների և ՄԱԿ-ի պաշտոնյաների հետ։