Ամիր Աբդոլլահյան. Իսրայելի ահաբեկչական բնույթը բացահայտվեց Իրանի ռազմական խորհրդականների դեմ իրականացված գործողություններում
Սիրիայում իրանցի հինգ ռազմական խորհրդականների սպանությունից հետո Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում գրել է.- Իրանի ռազմական խորհրդականների դեմ Իսրայելի ահաբեկչական գործողությունները բացահայտեցին այս ռեժիմի ահաբեկչական բնույթը:
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին հղած նամակում, անդրադառնալով 2024 թվականի հունվարի 20-ին, Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված հրթիռային հարձակմանը, որի հետևանքով նահատակվեցին հինգ իրանցի ռազմական խորհրդականները, գրել է․- Այս զազրելի արարքը ևս մեկ անգամ բացահայտեց իսրայելական ռեժիմի իրական ահաբեկչական բնույթը, նրա ապակայունացնող դերը տարածաշրջանում և այն վտանգը, որը նա ներկայացնում է տարածաշրջանի խաղաղության և անվտանգության համար։
Սիոնիստական ռեժիմը շաբաթ օրը Դամասկոսի վրա ավիահարձակում իրականացրեց, որի հետևանքով զոհվեցին ԻԻՀ հինգ ռազմական խորհրդականներ։
Այս նամակի մեկ այլ մասում Ամիր Աբդոլլահյանը նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել կազմակերպության հռչակագրի համաձայն, խստորեն դատապարտել Իսրայելի ռեժիմի ահաբեկչական գործողությունները և ուժի ապօրինի կիրառումը, քանի որ նման սադրիչ գործողությունները լուրջ սպառնալիք են տարածաշրջանային ու միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։
Աբդոլլահյանը նշել է, որ ԻԻՀ խստորեն դատապարտում է Սիոնիստական ռեժիմի այս վախկոտ ահաբեկչական գործողությունները, որոնք միտված են ուշադրությունը շեղել հատկապես Գազայում Պաղեստինի ժողովրդի դեմ Իսրայելի ռեժիմի ոճրագործություններից։
Միջազգային իրավունքների և ՄԱԿ-ի հռչակագրի համաձայն, ԻԻՀ-ը իրեն իրավունք է վերապահում իր ընտրած ժամանակում և վայրում, վճռականորեն և համաչափ արձագանքելու նման գործողություններին, -ասել է ԻԻՀ արտգործնախարարը։