Գեներալ Թանգսիրի․ Օտարերկրացիները դեր չունեն Հորմուզի նեղուցում անվտանգության հաստատման գործում
https://parstoday.ir/hy/news/iran-i212748-Գեներալ_Թանգսիրի_Օտարերկրացիները_դեր_չունեն_Հորմուզի_նեղուցում_անվտանգության_հաստատման_գործում
Ընդգծելով, որ Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովում են տարածաշրջանի երկրները, ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատար գեներալ Թանգսիրին ասել է․- Օտարերկրացիները ոչ մի դեր չունեն այս զգայուն տարածաշրջանում անվտանգության հաստատման գործում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2024 08:06 Asia/Tehran
  • Գեներալ Թանգսիրի․ Օտարերկրացիները դեր չունեն Հորմուզի նեղուցում անվտանգության հաստատման գործում

Ընդգծելով, որ Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովում են տարածաշրջանի երկրները, ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատար գեներալ Թանգսիրին ասել է․- Օտարերկրացիները ոչ մի դեր չունեն այս զգայուն տարածաշրջանում անվտանգության հաստատման գործում։

ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատար գեներալ Թանգսիրին Ալ-Ալամ լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով Հորմուզի նեղուցում անվտանգության հաստատման նպատակով իրականացվող ռազմածովային գործողություններին, ասել է․- Մենք փոխադարձ գործողություններ կձեռնարկենք ցանկացած երկրի դեմ, որը կզբաղվի ծովահենությամբ և Իրանի Իսլամական Հանրապետության նավթի գողությամբ:

Նահատակ Աբու Մեհդի Ալ-Մոհանդես նավի գործարկման մասին նա ասաց. «Նահատակ Աբու Մեհդի Ալ-Մոհանդես» նավը խաղաղության և բարեկամության ուղերձ է կրում Պարսից ծոցի տարածաշրջանի մուսուլման երկրների համար:

ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատար գեներալ Թանգսիրին ասել է․-«Նահատակ Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսի» և այլ էսկադրային ականակիրների արտադրությամբ և գործարկմամբ, ինչպես նաև զորավարժությունների անցկացմամբ, ձգտում ենք անվտանգություն հաստատել Հորմուզի նեղուցում։

-Պարսից ծոցի տարածաշրջանը պատկանում է տարածաշրջանի երկրներին։ Աշխարհի երկրները նույնպես կարող են օգտվել այս տարածաշրջանից, ինչպես որ տարիներ շարունակ օգտվել են այս տարածաշրջանից, սակայն օտարերկրացիների ռազմական ներկայությունը լավ իմաստ ու նշանակություն չունի տարածաշրջանի բնակչության և տարածաշրջանի անվտանգության համար և վտանգում է տարածաշրջանի անվտանգությունը․- ասել է ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատարը։