ԻԻՀ մեծարդո առաջնորդն ընդգծել է Սիոնիստական ռեժիմի կենսական զարկերակները կտրելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i212760-ԻԻՀ_մեծարդո_առաջնորդն_ընդգծել_է_Սիոնիստական_ռեժիմի_կենսական_զարկերակները_կտրելու_անհրաժեշտությունը
Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է. -Իսլամական երկրները կտրելով Սիոնիստական ​​ռեժիմի կենսական զարկերակները, պետք է խզեն իրենց քաղաքական և տնտեսական կապերը Սիոնիստական ​​ռեժիմի հետ։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հունվար 23, 2024 12:49 Asia/Tehran
  • ԻԻՀ մեծարդո առաջնորդն ընդգծել է Սիոնիստական ռեժիմի կենսական զարկերակները կտրելու անհրաժեշտությունը

Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է. -Իսլամական երկրները կտրելով Սիոնիստական ​​ռեժիմի կենսական զարկերակները, պետք է խզեն իրենց քաղաքական և տնտեսական կապերը Սիոնիստական ​​ռեժիմի հետ։

Այաթոլլահ Խամենեին երեքշաբթի օրը Թեհրանի 24000 նահատակների մեծարմանը նվիրված համագումարի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ քննադատելով  իսլամական երկրների պաշտոնյաների գործունեությունը Գազայի շատ կարևոր հարցում  ասել է,-Երբեմն իսլամական երկրների պաշտոնյաների դիրքորոշումներն ու հայտարարությունները սխալ են,քանի որ  նրանք խոսում են Գազայում հրադադար հաստատելու պես հարցի մասին, որը նրանց վերահսկողությունից դուրս է, և գտնվում է Սիոնիստական չարանենգ թշնամու վերահսկողության տակ։ 
 

Այաթոլլահ Խամենեին հավելել է.-Չնայած իսլամական երկրների պաշտոնյաների ոչ պատշաճ գործունեությանը և չնայած բոլոր դժվարություններին, ինչպես նշված է Ղուրանում, Աստված հավատացյալ ժողովրդի հետ է, և որտեղ էլ որ Աստված լինի, կլինի հաղթանակ:
 

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նշել է.-Հաղթանակը հաստատ Գազայի ժողովրդինն է լինելու, և Ամենակարող Աստված այս հաղթանակը ցույց կտա իսլամական ումմային ոչ հեռու ապագայում և  մուսուլմանների, հատկապես Պաղեստինի և Գազայի բնակիչների սրտերը կուրախանան։