Տեսանյութ․ Իրանի Ֆաջր թատերական փառատոնում Հայաստանից «Համլետ» բեմադրությունը մնջախաղի տեսքով մատուցվեց հանդիսատեսին
Հունվար 23, 2024 13:35 Asia/Tehran
Երեկ երկուշաբթի, «Ֆաջր» 42-րդ միջազգային թատերական փառատոնի երկրորդ օրը Թեհրանի «Թաթրե Շահր» թատերական համալիրի «Չահարսու» դահլիճում Հայաստանը հանդես եկավ «Համլետ» ներկայացմամբ,որի բեմադրող ռեժիսորն է Հայկ Իսրայելյանը։ Այս բեմադրության հետաքրքիր կետն այն էր ,որ այն մնջախաղի տեսքով մատուցվեց հանդիսատեսին։
Իրանի Ֆաջր թատերական փառատոնի այս շրջանում Հայաստանը հանդես է գալիս երեք ներկայացումներով, որոնցից առաջինը «Համլետն» է։