Իրանն ու Ռուսաստանն առաջիկայում կստորագրեն համապարփակ ռազմավարական համագործակցության համաձայնագիր
ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն ով մեկնել է Մոսկվա, հայտարարել է, որ առաջիկայում Իրանն ու Ռուսաստանը կստորագրեն համապարփակ ռազմավարական համագործակցության համաձայնագիր:
ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի պաշտոնական հրավերով Մոսկվա մեկնած Ալի Աքբար Ահմադյանը նշել է, որ իր ռուս գործընկերոջ հետ քննարկելու է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ երկու երկրների միջև համապարփակ համագործակցության համաձայնագիրը, ինչպես նաև Գազայի հարցը:
Անդրադառնալով տարածաշրջանի զարգացումներին և պաղեստինցիների դեմ Սիոնսիտական ռեժիմի մղած պատերազմին, Ահմադյանը հավելել է, որ այցն ավելի է կարևորվում՝ նկատի ունենալով Գազայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, հատկապես՝ Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների սպանությունը, շրջափակումը, դեղորայքի և կենցաղային պայմանների բացակայությունը: Նա հույս է հայտնել, որ երկրների ջանքերի արդյունքում, պատերազմը հնարավոր կլինի դադարեցնել:
Ահմադյանը նշել է. «Իրանը և Ռուսաստանը՝ որպես տարածաշրջանի երկու խոշորագույն երկրներ, անցած տարիների ընթացքում մշտապես անցկացրել են համատեղ խորհրդակցություններ»։