Ռայիսիի Անկարա այցի նպատակը անվտանգության և քաղաքական դաշտում տարաձայնությունների լուծումն է. փորձագետ
https://parstoday.ir/hy/news/iran-i212818-Ռայիսիի_Անկարա_այցի_նպատակը_անվտանգության_և_քաղաքական_դաշտում_տարաձայնությունների_լուծումն_է._փորձագետ
Իրանցի քաղաքագետը Իրանի նախագահի Անկարա այցի նպատակը համարել է Իրանի և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության խոչընդոտները վերացնելը և անվտանգության ու քաղաքական դաշտում տարաձայնությունների լուծման ուղղությամբ ջանքերի գործադրումը։
(last modified 2026-05-27T15:21:59+00:00 )
Հունվար 24, 2024 13:47 Asia/Tehran
  • Ռայիսիի Անկարա այցի նպատակը անվտանգության և քաղաքական դաշտում տարաձայնությունների լուծումն է. փորձագետ

Իրանցի քաղաքագետը Իրանի նախագահի Անկարա այցի նպատակը համարել է Իրանի և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության խոչընդոտները վերացնելը և անվտանգության ու քաղաքական դաշտում տարաձայնությունների լուծման ուղղությամբ ջանքերի գործադրումը։

Եվրասիական հարցերով փորձագետ Էհսան Մովահեդյանը «Իրան» օրաթերթին տված հարցազրույցում ասել է, որ Իրանի նախագահի Թուրքիա այցի նպատակը Թեհրանի և Անկարայի միջև տնտեսական և անվտանգության ոլորտում համագործակցության խոչընդոտների վերացումն է՝ նշելով, որ երկու երկրները՝ Իրանը և Թուրքիան լայն համագործակցություն ունեն առևտրատնտեսական ոլորտում, Հատկապես, որ երկու երկրների տնտեսությունները փոխլրացնող են։ Սակայն անվտանգության, քաղաքական և դիվանագիտական ​​ոլորտներում Թեհրանի և Անկարայի միջև առկա տարաձայնությունները անհերքելի են։

Մոհվահեդյանը հավելել է, որ անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտում Իրան-Թուրքիա հարաբերությունների հետ կապված մարտահրավերներ կան։ Թուրքիան ջանքեր է գործադրում Արեւմտյան Ասիայի տարածաշրջան, հատկապես Իրաք եւ Սիրիա ներթափանցելու համար, ինչը չի բխում Իրանի շահերից։ Մյուս կողմից, այդ ներթափանցումն ունի նաև անվտանգային ու տնտեսական ասպեկտներ։

Քաղաքագետն ասում է, որ Թուրքիան նաև ջանքեր է գործադրում Հայաստանի հարավում ապրանքային ու էներգետիկ միջանցքներ ստեղծել և այդ բոլորում փորձում է շրջանցել Իրանը՝ ճանապարհ չթողնելով Իրանի ներգրավվածության համար։