«Թիվ 6» ներկայացումը Հայաստանից՝ Իրանի «Ֆաջր» միջազգային թատերական փառատոնում
https://parstoday.ir/hy/news/iran-i212820-Թիվ_6_ներկայացումը_Հայաստանից_Իրանի_Ֆաջր_միջազգային_թատերական_փառատոնում
Վաղը՝ հինգշաբթի, Իրանի «Ֆաջր» 42-րդ միջազգային թատերական փառատոնի հինգերորդ օրը, ներկայացվելու են  13 ստեղծագործություն բեմական հատվածում, իսկ փառատոնի փողոցային հատվածում՝ 10 ստեղծագործություն, որոնցից Հայաստանի ներկայացրած «թիվ 6» բեմականացումը դրանցից մեկն է։
(last modified 2026-05-27T15:21:59+00:00 )
Հունվար 24, 2024 14:20 Asia/Tehran
  • «Թիվ 6» ներկայացումը Հայաստանից՝ Իրանի «Ֆաջր» միջազգային թատերական փառատոնում

Վաղը՝ հինգշաբթի, Իրանի «Ֆաջր» 42-րդ միջազգային թատերական փառատոնի հինգերորդ օրը, ներկայացվելու են  13 ստեղծագործություն բեմական հատվածում, իսկ փառատոնի փողոցային հատվածում՝ 10 ստեղծագործություն, որոնցից Հայաստանի ներկայացրած «թիվ 6» բեմականացումը դրանցից մեկն է։

Արմեն Սարգսյանի բեմադրած, 60 րոպե տևողությամբ «թիվ 6» ներկայացումը Թեհրանի «Թաթրե Շահր» թատերական համալիրի «Սայեհ» դահլիճում բեմ կբարձրանա 2 անգամ՝ ժամը 16։00-ին և 19։00-ին ։

Իրանի «Ֆաջր» թատերական փառատոնի միջազգային բաժինը երկուշաբթի օրը մեկնարկեց Հայաստանից Հայկ Իսրայելյանի «Համլետ» ներկայացմամբ։ Մնջախաղի տեսքով այս բեմադրությունը մեծ ուշադրության արժանացավ  հանդիսատեսի կողմից։

 

Իրանի «Ֆաջր» թատերական փառատոնի այս շրջանում Հայաստանը հանդես է գալիս երեք ներկայացումներով։