Իրանն ու Թուրքիան համատեղ հայտարարությամբ ընդգծել են Իսրայելի հանցագործությունները դադարեցնելու անհրաժեշտությունը
ԻԻՀ նախագահի Անկարա կատարած այցի ավարտին երկու երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կարևորելով երկկողմ առևտրի ծավալը առավելագույնի հասցնելու անհրաժեշտությունը, դատապարտելով Գազայի ճնշված ժողովրդի դեմ սիոնիստների հանցագործությունները, պահանջելով անհապաղ դադարեցնել իսրայելական ռեժիմի հարձակումները, վերջ դնել Գազայի հատվածի դաժան շրջափակմանը և ապահովել առաջին անհրաժետության ապրանքների և ծառայությունների անհապաղ, բավարար և անխոչընդոտ տրամադրումը պաղեստինցիներին:
Չորեքշաբթի օրն Իրանն ու Թուրքիան ստորագրել են համագործակցության 10 փաստաթուղթ՝ ներդրումային ու տնտեսական համագործակցության ընդլայնման և տարածաշրջանային խնդիրների, հատկապես Գազայում տիրող իրավիճակի լուծման վերաբերյալ:
Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած փաստաթաղթերը վերաբերվում են նաև երկաթուղային, էներգետիկ փոխանակումների, համատեղ առևտրային և հաղորդակցական գոտիների ստեղծման ոլորտներում համագործակցությանը:
Թուրքիայում բնակվող իրանիների հետ հանդիպման ժամանակ, Էբրահիմ Ռայիսին ասել է. «Բացի տնտեսական դաշտից, շատ կարևոր է նաև Իրանի և Թուրքիայի միջև մշակութային հարաբերությունների զարգացումը»։
Անդրադառնալով հարաբերությունների մակարդակը բարելավելու երկու երկրների նախագահների կամքին՝ Ռաիսին կարևոր է համարել Թուրքիայում բնակվող իրանցիների դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման նպատակով ընդունված որոշումների իրագործման գործում, հավելելով. «Թուրք ժողովրդի հետ մեր հարաբերությունները բարեկամական են և քաղաքակրթական: Չնայած Թուրքիայի հետ ունեցած շատ լավ համագործակցությանը, մենք հիմք դրեցինք երկկողմ հարաբերությունների մակարդակի բարելավման համար»։
Նա հավելել է. «Պաղեստինի կապակցությամբ Թեհրանի և Անկարայի տեսակետը նույնն է: Ռեժիմի բռնություններին պետք է վերջ տալ՝ կտրելով սիոնիստների տնտեսական զարկերակները»։