Աշխարհի ազատատենչ ժողովուրդները ողջունել են Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության ներակյացրած դատական հայցը
https://parstoday.ir/hy/news/iran-i212922-Աշխարհի_ազատատենչ_ժողովուրդները_ողջունել_են_Իսրայելի_դեմ_Հարավաֆրիկյան_Հանրապետության_ներակյացրած_դատական_հայցը
Նշելով, որ Իսրայելի կողմից իրականացվող ցեղասպանության կապակցությամբ Հաագայի դատարան Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացրած հայցը ողջունել են աշխարհի բոլոր ազատատենչ ժողովուրդներն ԻԻՀ նախագահը հավելել է. «Երկու երկրների պաշտոնյաները ցանկություն ունեն տարբեր ոլորտներում ըդնլայնել երկկողմ հարաբերությունները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2024 12:29 Asia/Tehran
  • Աշխարհի ազատատենչ ժողովուրդները ողջունել են Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության ներակյացրած դատական հայցը

Նշելով, որ Իսրայելի կողմից իրականացվող ցեղասպանության կապակցությամբ Հաագայի դատարան Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացրած հայցը ողջունել են աշխարհի բոլոր ազատատենչ ժողովուրդներն ԻԻՀ նախագահը հավելել է. «Երկու երկրների պաշտոնյաները ցանկություն ունեն տարբեր ոլորտներում ըդնլայնել երկկողմ հարաբերությունները»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին բարձր է գնահատել Հաագայի դատարան Իսրայելի դեմ հայց ներկայացնելու այդ երկրի քայլը և նշել. «Տարիներ շարունակ ռասիզմի ու ցեղասպանության դառնությունը ճաշակած երկրի այս արարքը հիացրել է ոչ միայն իսլամական աշխարհին, այլև աշխարհի բոլոր ազատատենչ ազգերին»:

Նշելով, որ Սիոնիստական ռեժիմն ու նրա համախոհները փորձում են հանրության ուշադրությունը շեղել այս դատական գործից, Ռայիսին ասել է. «Մարդկային հասարակությունը և բոլոր ժողովուրդները դատարանից ակնկալում են արդարադատության իրականացում և հանցավոր Սիոնիստական ռեժիմը դատապարտող վճռի կայացում»։

ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հեռախոսազրույցում ասել է, որ դժվար պահերին, Իսլամական Հանրապետությունը, որպես իսկական և վստահելի ընկեր, միշտ կանգնած է եղել այդ երկրի կողքին:

Նա ասել է. «Մենք շատ ուրախ ենք տեսնել, որ ազդեցիկ և խաղաղասեր երկրները, ինչպիսին է Իրանի Իսլամական Հանրապետությունը, աջակցում են Պաղեստինի ժողովրդին և ցանկանում են, որ իր նրանց իրավունքները վերականգնվեն»:

Նա հավելել է, որ Գազայի իրադարձությունները բացահայտեցին մարդու իրավունքների պաշտպանության մասին խոսող երկրների իրական դեմքը: