Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ. Սիոնիստական ռեժիմը Գազայում պարտվել է
https://parstoday.ir/hy/news/iran-i212928-Թեհրանի_ուրբաթօրյա_աղոթապետ._Սիոնիստական_ռեժիմը_Գազայում_պարտվել_է
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը հայտարարել է. «Սիոնիստական ռեժիմը ձախողվել է Գազայում և չի հասել իր նպատակներից ոչ մեկին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2024 12:38 Asia/Tehran
  • Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ. Սիոնիստական ռեժիմը Գազայում պարտվել է

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը հայտարարել է. «Սիոնիստական ռեժիմը ձախողվել է Գազայում և չի հասել իր նպատակներից ոչ մեկին»:

Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի աղոթապետ հոջաթոլէսլամ վալմոսլեմին Մոհամմադ Ջավադ Հաջ Ալի Աքբարին, Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզներում անդրադառնալով Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններին, ասել է. ««Ալ-Աղսայի» փոթորիկ գործողության մեկնարկից 110 օր անց բոլոր լուրերը վկայում են Սիոնիստական ռեժիմի և նրա կողմնակիցների պարտության և Պաղեստինի ու Գազայի ճնշված ժողովրդի և մոջահեդների ժողովրդի հաղթանակի մասին»։

Նշելով, որ Սիոնիստական ռեժիմը Գազայում իր նպատակներից ոչ մեկին չի հասել, Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն ասել է.«Պաղեստինի ժողովուրդը ամուր կանգնած է իր ոտքերի վրա և կարողացել է մեծ կորուստներ ու վնասներ պատճառել Սիոնիստական ռեժիմին»:

Անդրադառնալով Իրանի առաջիկա ընտրությունները կասկածի տակ դնելու թշնամիների փորձին, աղոթապետն ասել է. «Իսլամական Հանրապետության ընտրությունները եղել են աշխարհի ամենաառողջ ընտրություններից մեկը, քանի որ հիմնված են ժողովրդի ձայնի վրա»: