Եվրոեռյակին զայրացրել ու վախեցրել է իրանական «Սորայա» արբանյակի հաջող արձակումը
Իրանական «Սորայա» արբանյակի հաջող արձակումն ինչպես միշտ զայրացրել ու վախեցրել է Բրիտանիային, Գերմանիային ու Ֆրանսիային, որոնք համատեղ հայտարարությամբ հանդես գալով, այս իրադարձությունն անվանել են «սպառնալիք»։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ, որի պատճենը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ կայքում, ասվում է.«Իրանը հունվարի 20-ին հայտարարել է «Ղայեմ 100» արբանյակակրի միջոցով «Սորայա» արբանյակի արձակման մասին։
Մենք դատապարտում ենք այս արբանյակի արձակումը, քանի որ արբանյակակիրն օգտագործում է կարևոր տեխնոլոգիա՝ հեռահար բալիստիկ հրթիռների համակարգի ստեղծման համար»։
Թեև 2015թ կնքված համաձայնագրի հիմամբ Իրանի նկատմամբ սահմանված էմբարգոյի ժամկետն ավարտվել է, Եվրոեռյակը հայտարարել է․ «Իրանը շարունակում է զարգացնել իր հրթիռային ծրագիրը՝ չնայած այն դադարեցնելու միջազգային կոչերին և տարիներ շարունակ ՄԱԿ-ի սահմանափակումներն անտեսելով»։