Քանանի. Հաագայի դատարանի վճիռը հաստատում է, որ Գազայում կատարվածը ցեղասպանություն է
https://parstoday.ir/hy/news/iran-i212954-Քանանի._Հաագայի_դատարանի_վճիռը_հաստատում_է_որ_Գազայում_կատարվածը_ցեղասպանություն_է
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Հաագայի դատարանի վճիռը հաստատում է այն դառը իրողությունը, որ Գազայում տեղի ունեցածը միջազգային հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանության օրինակ է, որը Սիոնիստական ռեժիմը շարունակում է իրականացվել ամերիկյան կառավարության անսահմանափակ աջակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2024 06:23 Asia/Tehran
  • Քանանի. Հաագայի դատարանի վճիռը հաստատում է, որ Գազայում կատարվածը ցեղասպանություն է

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Հաագայի դատարանի վճիռը հաստատում է այն դառը իրողությունը, որ Գազայում տեղի ունեցածը միջազգային հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանության օրինակ է, որը Սիոնիստական ռեժիմը շարունակում է իրականացվել ամերիկյան կառավարության անսահմանափակ աջակցությամբ։

ԻՍՆԱ-ի փոխանցմամբ՝ X սոցիալական ցանցում արած գրառման մեջ, Նասեր Քանանին նշել է. «Արդարադատության միջազգային դատարանի կողմից ժամանակավոր վճռի արձակումը և Սիոնիստական ռեժիմի թշնամական արձագանքը ցույց տվեցին, որ այս ռեժիմի հիմքերը դրված են բռնության և խտրականության վրա և այն չի հարգում միջազգային իրավական նորմերն ու կանոնները»:

Նա հավելել է, որ դատարանի վճռին ԱՄՆ-ի արձագանքը ևս վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը միջազգային դատական մեխանիզմները որպես գործիք է կիրառում։